Քաղցկեղը մահանում է սովից
Մոսկվայի պետական համալսարանի գիտնականներին ու նրանց շվեդ կոլեգաներին հաջողվել է ճնշել քաղցկեղի բջիջների աճը՝ ստիպելով անընդհատ ունենալ քաղցի զգացում, տույլ չտալով արտադրել սպիտակուցներ, որոնք բերում են ինքնաոչնչացման:
Հայտնի է, որ քաղցկեղի բջիջները սնվում են մեծ քանակությամբ սննդարար նյութերով և թթվածնով, ինչն էլ թույլ է տալիս նրանց անվերահսկելիորեն աճել և բազմանալ: Հենց այդ «ախորժակն» էլ օգնում է դրանց դեմ պայքարում: Այսպես. գիտնականները բազմացրել են երկու տեսակի «անմահ» քաղցկեղի բջիջների գաղութներ, զրկել դրանց սննդից և հետևել, թե նման պայմաններում ինչպես է փոխվում գեների ակտիվությունը, բջիջների կիսումը և դիմադրողականությունը քիմիաթերապիային և իմմունային համակարգին:
Սա իր հերթին թույլ է տվել առանձնացնել ԴՆԹ-ի մի քանի հատվածներ և համապատասխան սպիտակուցներ, որոնց ակտիվությունը զգալի նվազել է, երբ գիտնականների խումբը՝ պրոֆեսոր Բորիս Ժիվոտովսկու գլխավորությամբ, քաղցկեղին ստիպել է «հետևել սննդակարգին»:
Կենսաբանների ուշադրությունը գրավել է սպիտակուց և նույնանուն գեն Mcl-1-ը, որոնց աշխատանքից էլ կախված է համակարգի ինքնաոչնչացումը, այդ համակարգը կա բոլոր առողջ օրգանիզմներում, ինչպես նաև քաղցկեղի շատ բջիջներում:
Այն բաղկացած է մի քանի տասնյակ սպիտակուցային մոլեկուլներից, որոնք էլ ստիպում են բջջին գործի գցել ինքնավերացման գործընթացը, իսկ մյուսները՝ ընդհակառակը, երկարացնում են բջջի կյանքը: Առողջ բջիջներում «մահվան սպիտակուցների» և նման մոլեկուների միջև բալանսը պահպանվում է: Սակայն քաղցկեղի ժամանակ հավասարակշռության նժարը թեքվում է Mcl-1-ի կողմը, այսինքն՝ քաղցկեղային բջիջները չեն մեռնում անգամ եթե ԴՆԹ-ն ուժեղ վնասված է:
Այս ամենը հաշվի առնելով էլ՝ գիտնականները ստեղծել են մի քանի ՌՆԹ մոլեկուլներ, որոնց մի մասը բարձրացրել է Mcl-1-ի ակտիվությունը, իսկ մյուս մասը՝ կասեցնել:
Փորձերը ցույց են տվել, որ «բարելավված» քաղցկեղի բջիջները ավելի լավ են դիմադրում քիմիաթերապիային և ճառագայթմանը, իսկ ճնշվածները հակառակը՝ խիստ խոցելի են:
Գիտնականները հույս ունեն, որ հավաքված տվյալները կօգնեն քաղցկեղի դեմ պայքարում: