Կան նրա անունը հավերժացնելու բազմաթիվ այլ, նույնիսկ ավելի արդյունավետ եղանակներ․ «Կամպ Նոուն» չի վերանվանվի Մեսսիի պատվին
«Բարսելոնայի» փոխնախագահ Ելենա Ֆորտը մերժել է ակումբի տնային մարզադաշտը՝ «Կամպ Նոուն», թիմի նախկին լեգենդար արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի պատվին վերանվանելու գաղափարը։
«Կան նրա անունը հավերժացնելու բազմաթիվ այլ, նույնիսկ ավելի արդյունավետ եղանակներ», – Ֆորտի խոսքերն է մեջբերում Cadena SER-ը։
Ավելի վաղ իսպանական մամուլում շրջանառվել էր վերանորոգված «Կամպ Նոու» մարզադաշտը Լիոնել Մեսսիի պատվին վերանվանելու տարբերակը։
Լեոն կատալոնական ակումբի համակարգում եղել է 2000-ից 2021 թվականներին։ Արգենտինացին «Բարսելոնայի» պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբակությունն է՝ 778 խաղում խփած 672 գոլով։ «Կապտանռնագույնների» կազմում հանդես եկած տարիներին Մեսսին 7 անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»։

