Գևորգ Պապոյանը և Վահագն Ալեքսանյանը վերանշանակվել են

Գևորգ Պապոյանը և Վահագն Ալեքսանյանը վերանշանակվել են ՔՊ Կուսակցության վարչության նախագահի տեղակալի պաշտոններում. հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում։

«Սիրելի հայրենակիցներ, հայտնում եմ որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ես և Վահագն Ալեքսանյանը վերանշանակվել ենք Կուսակցության Վարչության նախագահի տեղակալի պաշտոններում։

Շնորհակալություն եմ հայտնում Կուսակցության Վարչության Նախագահին կուսակցական այս պատասխանատու պաշտոնը կրկին ինձ վստահելու համար, իսկ մեր Կուսակցականներին և համակիրներին խոստանում եմ առավելագույն ջանքեր գործադրել Կուսակցության զարգացման, գաղափարների տարածման և ծրագրերի իրականացման գործում՝ հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության և խաղաղության ու ժողովրդի իշխանության ամրապնդման»,- գրել է Պապոյանը։

Տեսանյութեր

Լրահոս