
Քրոնիկական ցավերն ուժգնանում են ամուսնական հարաբերությունների վատթարացմանը զուգահեռ

Հետազոտությունները փաստել են, որ քրոնիկական ցավերը հաճախ ավելի են սրվում, երբ զույգերը վիճում են իրար հետ։
Արթրիտով և շաքարային դիաբետով հիվանդ մոտ 300 զույգերի հետ կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ մեկ վեճը բավական է, որպեսզի նրանց մոտ օրեր շարունակ ավելի վատ ախտանիշներ գրանցվեն:
Փեն նահանգի Առողջ ծերացման կենտրոնի կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զույգերի միջև նույնիսկ թույլ «լարվածությունը» սաստկացրել է նրանց ցավերը։
Այս եզրակացության գիտնականները հանգել են՝ ուսումնասիրելով հիվանդների օրագրերը: Կամավորներից պահանջվել է ոչ միայն նշել ցավի ուժգնացման աստիճանը, այլև պատմել ամուսնու կամ կնոջ հետ հարաբերությունների մասին:
Գիտնականները կարծում են, որ նման դեպքերում հոգեբանական գործոնը կարևոր դեր է կատարում, հաղորդում է The Daily Mail պարբերականը:
Իսկապես, երբ մարդիկ ցավի կամ հիվանդության նշանների սրացում են ունեցել, դա նկատվել է նրանց մտերիմների հետ հարաբերությունների վատթացման ժամանակ:
Գիտնականները նշում են, որ սթրեսի ժամանակ օրգանիզմում կորտիզոլ հորմոնի քանակն ավելանում է, ինչն էլ ազդում է իմունային համակարգի աշխատանքի վրա, ճնշում մարսողությունը, ավելանում է ադրենալինի քանակը, արյան ճնշումը, արագանում են սրտխփոցները: