Հրաչյա Հակոբյանը կմասնակցի Ղրիմի միջազգային պլատֆորմի խորհրդարանական գագաթնաժողովին
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նոյեմբերի 22-25-ը կգործուղվի Շվեդիայի Թագավորություն. այս մասին կարգադրություն է ստորագրել խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հրաչյա Հակոբյանը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կմասնակցի Ղրիմի միջազգային պլատֆորմի չորրորդ խորհրդարանական գագաթնաժողովի աշխատանքներին:

