Ժամանակն է, որ Հայաստանն անցնի խորքային, ռազմավարական հաշվարկներով դիվանագիտությանը. Արա Այվազյան
Ժամանակն է, որ Հայաստանն անցնի խորքային, ռազմավարական հաշվարկներով դիվանագիտությանը. այս կարծիքին է Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանը:
Արտակարգ և լիազոր դեսպանն «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության շրջանակում հանդիպել է երիտասարդների հետ, մանրամասն ներայացրել իր վերջին 2 հոդվածների հիմնական ուղերձները, մատնանշել հայկական դիվանագիտության այսօրվա մարտահրավերներն ու դրանք հաղթահարելու իր պատկերացումները:
Դիվանագետն ասել է, որ աշխարհում հաստատված հին կանոններն այլևս չեն գործում. այսօր գերիշխող են դարձել ուժն ու շահը, որոնք եկել են փոխարինելու իրավունքին ու գաղափարախոսությանը:
Տեսանյութը՝ «Կենտրոն» հեռուստաընկերության

