«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 100 մլն եվրո առաջարկել «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերի համար
«Մանչեսթեր Սիթին» տրանսֆերային շուկայում ակտիվորեն ուսումնասիրում է կազմը ուժեղացնելու տարբերակները։
Ինչպես հաղորդում է Defensa Central-ը, անգլիական գրանդը պատրաստ է 100մլն եվրո առաջարկել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերի համար։ Գվարդիոլան Գյուլերին համարում է եզակի խաղացող և կարծում է, որ նա կատարյալ կհամապատասխանի իր խաղային համակարգին՝ հանդես գալով որպես «ութ համարի» խաղացող։
Միաժամանակ նշվում է, որ «Ռեալը» այս պահին Գյուլերին վաճառելու որևէ մտադրություն չունի։ Մադրիդյան ակումբում վստահ են, որ Արդան ունի աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը դառնալու ներուժ։
Արդա Գյուլերը «սերուցքայինների» կազմում անցկացրել է 77 խաղ, խփել 15 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում։ 20-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։

