Ողբերգական դեպք․ մոտոցիկլը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտոցիկլավարի կյանքը չի հաջողվել փրկել

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Մեղրաձոր գյուղում մոտոցիկլավարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել Մարմարիկ գետի մյուս ափին. հայտնում է shamshyan.com կայքը:

Աղբյուր հաղորդմամբ՝ վթարի հետևանքով մոտոցիկլավարին առաջինը օգնության է հասել նրա կինը, ով մեկ այլ մոտոցիկլով է եղել, ապա օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած մոտոցիկլավարի ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս