30-ամյա տղամարդն ինքնակամ ներկայացել ու կալանավորվել է
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայրաքաղաքի բնակիչ 30-ամյա տղամարդը նոյեմբերի 14-ին ինքնակամ ներկայացել է վարչություն:
Նոյեմբերի 10-ից նա հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

