Տոնական օրերին ինչպե՞ս կարող ենք խուսափել մարսողական խանգարումներից, սննդային թունավորումներից և ինչպե՞ս ցույց տալ առաջին օգնություն․ Գաստրոէնտերոլոգի խորհուրդները

Ամանորյա տոնական օրերին բժիշկները հաճախ են խորհուրդ տալիս զգուշանալ սննդային թունավորումներից և մարսողական խանգարումներից։ Իսկ թե ինչպե՞ս է հնարավոր խուսափել՝ այս մասին զրուցել ենք գաստրոէնտերոլոգ Աստղիկ Խաչատրյանի հետ։

– Բժշկուհի, տոնական օրերին ինչպե՞ս կարող են խուսափել և՛ մարսողական խանգարումներից, և՛ սննդային թունավորումներից։

– Բոլորս հստակ գիտենք այդ կարգն ու կանոնը, բայց որևէ անգամ չենք պահում։ Իհարկե, տոնական օրերին շատ կարևոր է մթերքի թարմությունը։ Եվ, որպեսզի խուսափենք նաև բազմաթիվ մթերքների համակցության հետևանքով առաջացող թունավորումներից, պետք է մի քիչ խելամիտ վարվենք։ Օրինակ, պետք է վերջին օրերին փորձենք պատրաստել այն ուտելիքները, որոնք շուտ են փչանում, ոչ թե մեկ ամիս առաջ պատրաստենք և տեղավորենք սառցախցիկում։ Սովորաբար խորհուրդ եմ տալիս ոչ թե խառնել ուտելիքները սոուսների հետ, այլ պահել կիսաֆաբրիկատ վիճակում։ Բացի այդ՝ կա որոշակի կարգ ու կանոն, այն է՝ չխառնել տարբեր բնույթի ուտելիքները՝ սպիտակուցները, ճարպերը և այլն։ Սա չի ստացվում և, արդյունքում, մեր ստամոքս-աղիքային համակարգը գերծանրաբեռնվում է։

– Կա՞ մաքսիմալ չափ, որ ստամոքսը կարողանում է ընդունել, որից հետո «հրաժարվում» է։

Կարդացեք նաև

– Սովորաբար օրգանիզմը շատ հարմարվողական է․ տարիների ընթացքում, մեր կենսակերպից ելնելով, այն հարմարվում է թե՛ ծավալներին, թե՛ տարաբնույթ ուտելիքների տեսակներին։ Դրա համար տարաբնույթ ուտելիքները խառնելուց հետո մեկի մոտ առողջական վիճակը կարող է այլ ընթացք ունենալ, մյուսի մոտ՝ այլ։ Օրինակ, եթե տարիներ շարունակ մարդն ընդունել է տարբեր ծանր ուտելիքներ, իրականում օրգանիզմն ավելի հարմարված կլինի այդ ծանր օրերին, քան այն մարդը, ով պահել է առողջ կենսակերպ և այդ օրերին սկսել է ուտել, խմել։ Բայց սա չի նշանակում, որ օրգանիզմին մինչև վերջին փուլը պետք է տանջենք։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ «ամեն անգամ գետը գերան չի բերելու»։

– Ամանորին ալկոհոլ են շատ օգտագործում կա՞ հստակ չափաքանակքանի՞ բաժակ խմելով կարող են շնորհավորանքների փաթեթը սպառված համարել։

– Տարբեր մարդկանց մոտ տարբեր է, բայց կան միջազգային տվյալներ, որ օրական կանանց համար՝ 20-30, իսկ տղամարդկանց համար՝ 30-60 գրամ ալկոհոլն իր վնասներն է ունենալու՝ ճարպային լյարդի, հեպատիտների ձևով, վերջում կարող է լյարդի ցիռոզի հանգեցնել։ Կարևոր է չխառնել տարաբնույթ ալկոհոլներ, զուգակցել գազավորված ըմպելիքների հետ, որովհետև մի խմիչքն ավելացնում է մյուսի տոքսիկ ազդեցությունը։ Օրինակ, գարեջուրն ավելացնում է օղու տոքսիկ ազդեցությունը։ Ինչպես նաև գազավորված ըմպելիքները, որոնք պարունակում են մեծ քանակի ածխաթթու գազ, մեծացնում են ալկոհոլի ներծծումը ստամոքսի պատերով, ինչպես նաև արյան մեջ դրա կոնցենտրացիան և նպաստում են դրա ավելի մեծ չափաբաժինների անցմանը դեպի օրգանիզմ։

Շատերը, իրենց կարծիքով, օգտագործում են թեթև սնունդ՝ հիմնականում ընդեղեն և մրգերկա՞ հստակ չափաքանակ։

– Ընդեղենը, իհարկե, շատ օգտակար է իր միկրոէլեմենտների կազմով, բայց կարող են առաջացնել թե՛ ստամոքսի, թե՛ աղիների ցավեր՝ կախված նրանից, թե նախկինում ի՞նչ է ունեցել հիվանդը՝ միգուցե գաստրիտ կամ խոց։ Կարող է մեծանալ նաև գազերի քանակը։ Պատկերացրեք՝ յուղոտ ուտելիք, ալկոհոլ, գազավորված ըմպելիք, տարատեսակ մրգեր, և այս ամենը մարսելը գերխնդիր է ստամոքսի, աղիների, հատկապես աղիների բակտերիաների համար, որովհետև այդ պահին գտնվում են սթրեսի մեջ։ Իսկ ինչքան լավ նայենք մեր աղիների բակտերիաներին, այնքան նրանք մեզ շնորհակալ կլինեն։ Ի դեպ, աշխարհում շատ մեծ շեշտ է դրվում աղիների միկրոֆլորայի, բակտերիաների կազմության և իրենց լավ զգալու վրա։ Տարատեսակ հիվանդություններ արդեն կապում են աղիների միկրոֆլորայի, բակտերիալ կազմի հետ՝ սկսած նյարդաբանականից մինչև տարաբնույթ նյութափոխանակային խնդիրներ։ Այնպես որ, ինչ տանք, այն էլ ստանալու ենք առողջության որակի տեսքով։

Հայկական տոնական սեղաններից անպակաս է միսըխորովածը, ծխեցրած միսը շատ բժիշկներ վտանգավոր են համարում օրգանիզմի համար։ Ի՞նչ վտանգներ կան և, Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի տոնական սեղանը։

– Իհարկե, տոնական սեղանը պետք է լինի բազմազան, բայց դա չի նշանակում, որ հերթով պետք է փորձենք ուտել։ Հնուց հայերը Նոր տարվա համար ունեցել են հատուկ ճաշատեսակներ, որոնց մեջ հիմնականում տարբեր տեսակի ընդեղեն, սպիտակուցային սնունդ, չրեր են լինում։ Եղել է այն ուտելիքը, որն ուշ է նեխում, բացի այդ, պարունակում է մեծ քանակի վիտամիններ։ Այսինքն, մեր ժողովուրդը եղել է ճաշատեսակները խելացի կերպով ընտրող։ Հետո եկել ենք մենք ու սեղանին լցրել տարատեսակ յուղոտ, կրեմային մթերքներ։ Հնում, երբ սարքել են գաթա և փախլավա, դա հատուկ է արվել․ նախ՝ երկար է մնում, իսկ մեղրն էլ հանդիսանում է հականեխիչ նյութ։

Ինչ վերաբերում է խորովածին, ապա դարեր շարունակ հայ ժողովուրդը պատրաստել է և կարծես թե որևէ բացասական հետևանք չի թողել։ Եթե ճիշտ է պատրաստվում խորովածը, այն է՝ դանդաղ է եփվում, նախապես մարինացվում է, ապա վտանգի աստիճանը բավականին փոքրացվում է։ Ի դեպ, խորովածն ամեն օր ուտելու համար չէ, այլ տոնից տոն։ Իսկ մեր ժողովուրդն այն դարձրել է ամենօրյա ճաշատեսակ։

Եվ եթե խորովածը պատրաստում ենք շատ արագ, վառում, ածխացնում ենք, մսի մեջը եփած չի լինում, դա իր վտանգները կարող է ունենալ, որովհետև ածուխից արտադրված նյութերը կարող են քաղցկեղածին լինել։ Մարդիկ սրա հետ համաձայնեն թե ոչ, կան բազմաթիվ հետազոտություններ։

Ի դեպ, կա կարծիք, որ՝ Ամանորին կուտեմ-կխմեմ և հետո կանեմ բեռնաթափման օրեր կամ դիետա կպահեմ… Սրա վերաբերյալ ևս կան հետազոտություններ, որոնք բաժանվում են երկու մասի․ մի դեպքում ասում են, որ բեռնաթափման օրերը կարող են հանգստացնել օրգանիզմը, իսկ սրտաբանական ասոցացիաներում, որտեղ հետազոտում են ուտելիք-սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, եկել են այն եզրակացության, որ 1-2-օրյա բեռնաթափման օրերը որևէ էական ազդեցություն չեն ունենալու օրգանիզմի վրա՝ որպես առողջարար մեթոդ։ Օրգանիզմի վրա լավ ազդեցություն ունենում է այն կենսակերպը, որն ամեն օր է պահվում։ Դրա համար խորհուրդ են տալիս, օրինակ, միջերկրածովյան դիետաներ։

Բեռնաթափման օրերին օգտագործում են վարսակի փաթիլներ, մածուն․․․

– Այո, նաև սպաս։ Իհարկե, կաթնաթթվային ցանկացած մթերք օրգանիզմի համար լավ է, բայց պատկերացրեք, ևս մեկ յուղոտ կաթնաթթվային ապուր, միևնույն է՝ որևէ օգուտ չի լինելու։

– Գաստրոէնտերոլոգները հաճախ են խոսում «բարդ աղցանների» վտանգների մասին։ Որո՞նք են դրանք։

– Ընդհանրապես աղցանը համարվում է լավագույնը, եթե ունի երեք բաղադրիչ, իսկ մենք սովորաբար բազմաթիվ բաղադրիչներ ենք ներառում։ Խորհուրդ կտամ չխառնել աղցաններն իրար ու չհամեմել սոուսներով։ Իսկ հյուրերի գնալուց հետո տեղափոխե՛ք սառնարան, մի՛ ալարեք, որովհետև թե՛ ձեր, թե՛ հյուրի առողջությունն եք վնասելու։

– Տոնական օրերին մարդկանց մոտ լինում է վքնածությունի՞նչ անել այս դեպքում։

– Աղիների մեծ քանակի հիվանդություններ կարող են ունենալ վքնածություն ախտանիշը։ Եթե մինչև Նոր տարի մարդն ունեցել է վքնածություն, ապա սրվելու է, եթե չի ունեցել, բայց սրվել է տոնական օրերին, ապա պետք է ուշադրություն դարձնել ճաշացանկին։ Եթե որոշ ժամանակ դիետա են պահում, և այն չի անցնում, պետք է դիմել գաստրոէնտերոլոգի։

– Անդրադառնանք նաև ստամոքսի խանգարմանըտնային պայմաններում հարցը հնարավո՞ր է լուծել։

– Սկսենք ալկոհոլի թունավորումներից։ Թեթև դեպքերում լինում է գլխացավ, 1-2 անգամ փսխում, վատ ինքնազգացողություն, տնային պայմաններում կարող են պայքարել՝ օգտագործելով C վիտամինով հարուստ սնունդ, հեղուկ, հանգստացնող դեղորայք։ Այս ամենից հետո, եթե վիճակը չի լավանում, անմիջապես պետք է դիմել բժշկի։

Իսկ ուտելիքի հետևանքով ստամոքսի խանգարման դեպքում լինում է փորացավ, լուծ, փսխում։ Պետք է մաքսիմալ հանգիստ թողնել օրգանիզմը, ինչ-որ չափով զբաղվել սովաբուժությամբ, միայն հեղուկ օգտագործել։

Ստամոքսի խանգարման դեպքում օգտագործում են հանքային ջրեր․ այն վնա՞ս է, թե՞ օգուտ։

– Միանշանակ օգտակար են, բայց պետք է թողնել, որ գազը մի քիչ դուրս գա, որպեսզի չգրգռի ստամոքսի պատերը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս