Հիմա՝ ի՞նչ, «Հայկական ժամանակ»-ն այլևս խորհրդակցական սենյակի դե՞րն է կատարում. Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Վարչապետի ընտանիքին պատկանող թերթը երեկ հրապարակել է միլիարդատեր Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին «որոշումը», որին այսօր անշեղորեն հետևել է դատարանը։
Հիմա՝ ինչ, «Հայկական ժամանակ»-ն այլևս խորհրդակցական սենյակի դե՞րն է կատարում: Սա իրոք արտառոց է։ Ոչ մի բացատրություն, քար լռություն է։
Սա ինչ անարգանք, նսեմացում է դատարանի նկատմամբ։ Դատավորի մասին չեմ ուզում խոսել, դատավորը կամավոր է հանձնվում Փաշինյանի՝ ո՞վ է այն դատավորը, որ իմ ասածը չանի սպառնալիքին։
Ինչո՞ւ են որոշել այսպես բացահայտորեն նսեմացնել, ավիրել դատարանը, իրոք չեմ հասկանում. Փաշինյանն ուզում է ասել քաղաքական հնչեղ գործերով ես եմ դատարանը»:

