Oracle ընկերության ներկայացուցիչները հանդիպել են ԲՏԱ փոխնախարարի հետ

Նոյեմբերի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Oracle ընկերության Բալթյան, Ադրիատիկ և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնօրեն Բոյան Սադիկովիչի գլխավորած պատվիրակությանը` հայտնում են նախարարությունից և մանրամասնում. «Իր խոսքում նախարարի տեղակալը ներկայացրել է նախարարության ռազմավարական ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամրապնդմանը, նորարարական լուծումների զարգացմանը և Հայաստանի դիրքի ամրապնդմանը՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն։

Ռուբեն Սիմոնյանը նաև ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, մարդկային ռեսուրսների բարձր որակը և ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը, ինչպես նաև իրականացված նախագծերը, որոնք զգալի ազդեցություն են ունեցել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վրա։

Բոյան Սադիկովիչն, իր հերթին, ներկայացրել է Oracle-ի գործունեության հիմնական ուղղությունները և ընկերության ներուժը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ընկերության հետագա գործունեությանը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Երկուստեք ընդգծվել է գործընկերային հարաբերությունների ամրապնդման և նոր նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների շուրջ քննարկումները շարունակելու ուղղությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930