Ինչո՞ւ եք տառապում քնկոտությունից, ո՞րն է պատճառը
Երբեմն մարդը դժգոհում է քնկոտությունից, անգամ այն դեպքում, երբ գիշերը 7-8 ժամ քնել է: Նշանակում է՝ պետք է խոսել առողջական խնդիրների մասին, հաղորդում է «Новости Mail.RU»-ն՝ մեջբերելով պրոֆեսոր Տուրբերն Օկերստեդտին:
Պատճառները կարող են տարբեր լինել՝ բորբոքում, դեպրեսիա, ավելորդ քաշ կամ կարևոր միկրոտարրերի պակաս: Քնի անբավարարությունը (6,5 ժամ և պակաս), ինչպես նաև ավելցուկը (9,5 ժամ և ավելի), կապված են վաղաժամ մահվան ռիսկի հետ: Իհարկե, ժառանգականությունն էլ նշանակություն ունի:
«Նրանք, ովքեր գիշերը քիչ են քնում, վերականգնվելու համար ժամանակը չի բավականացնում: Դա բացասական է ազդում իմունային համակարգի, արյան լիպիդային բաղադրության, շաքարի քանակի վրա, որոնք կապված են սիրտ-անոթային հիվանդությունների հետ: Բայց մենք այս բացասական հետևանքները չենք նկատի, եթե այդ պակասը լրացնենք հանգստյան օրերին»,- մեկնաբանում է պրոֆեսսոր Տուրբերն Օկերստեդտը:
Անքուն գիշերից հետո ցերեկային կարճատև քունը՝ անգամ 10 ր տևողությամբ ևս դրական է ազդում օրգանիզմի վրա: Փորձագետն ավելացնում է.
«Ուղեղին լույս է պետք, այն առույգություն է հաղորդում: Կարճ ցերեկների ընթացքում մարդը ձգտում է ավելացնել լույսի քանակը, որպեսզի կենսաբանական ժամացույցն աշխատի ինչպես պետք է: Կարելի է գնալ տաք երկրներ, որտեղ արևն ավելի շատ է, կամ էլ գնալ հյուսիս, որտեղ շատ ձյուն կա: Որքան ձմռանը քիչ է ձյունը, այնքան մարդկանց վրա մութն ավելի շատ է ազդում»: