Լավատեսներն ավելի քիչ են խնդիրներ ունենում սրտանոթային համակարգի հետ

Լավատես մարդիկ ավելի քիչ են խնդիրներ ունենում սրտանոթային համակարգի հետ: Այս եզրահանգումն արել են ամերիկացի գիտնականները, որոնց կատարած ուսումնասիրության արդյունքները հրապարալվել է BMJ Open պարբերականում:

Նրանք օգտագործել են ԱՄՆ-ի ավելի քան 4.9 հազար լատինաամերիկացի բնակիչների տվյալները: Բոլոր հետազոտվողներն ուսումնասիրվել են ըստ մարմնի քաշի, շարժունակություն, արյան մեջ շաքարի պարունակության և արյան ճնշման: Լավատեսության մակարդակը չափվել է հատուկ թեսթի միջոցով:

Պարզվել է, որ լավատես մարդիկ ավելի քիչ են բողոքում սրտի հետ կապված խնդիրներից: Այն մարդիկ, ովքեր հաճախ են ծիծաղում կամ ժպտում, ունեն ավելի առողջ սիրտ:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ առայժմ լիարժեք ուսումնասիրված չէ բարձր տրամադրության և սրտի առողջության կապը, սակայն որոշ կապ կա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031