Տո այ ալամեզոն, 8 միլիարդի զենք առած լինեիր, հիմա Ալիևին թամբած կլինեիր, ոչ թե հակառակը. Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը գրում է. «Պետական պարտքը՝ ներքին ու արտաքին, ձևավորվում է հստակ ծրագրերով ու միջազգային պայմանագրերով: Նիկոլը ստում է, որ 8 միլիարդի պարտքը պետության, այսինքն՝ ՀՀ հըըըպաարտ հարկատուների վզին է փաթաթել զենք առնելու նպատակով:

Ստում է, որովհետև պարտքի կառուցվածքը հասանելի է բաց աղբյուրներով և բոլորը կարող են տեսնել, թե պարտապաններն ինչ պայմաններով ու ինչի համար են 8 միլիարդ պարտք տվել: Ավելին՝ ով ուզի, բաց աղբյուրներով կտեսնի՝ պարտքը հիմնականում տվել են, որ Նիկոլը պետական ապարատին աշխատավարձ կարողանա տալ, իսկ իր շայկային ու միլիցեքին՝ հավելավճար:

Նիկոլի սուտը զարհուրելի է այնքանով, որքանով որ ստացվում է՝ պատերազմում պարտքով է պարտվել ու կապիտուլացվել: Արցախը հանձնել է ու դրա համար դեռ մի բան էլ 8 միլիարդի պարտք է փաթաթել հարկատուի վզին: Սա արդեն սուտ չէ, սա աբսուրդի թատրոն է:

Իրականում Նիկոլի սուտն այլ տեղ է ավելի վառ դրսևորվում: Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ տո այ ալամեզոն, 8 միլիարդի զենք առած լինեիր, հետդ խոսել չէր լինի… 8 միլիարդի զենք առած լինեիր, հիմա Ալիևին թամբած կլինեիր, ոչ թե հակառակը… 8 միլիարդի զենք առել ես, որ ի՞նչ անես՝ թուրքերի կոշիկները լիզե՞ս…»։

Տեսանյութեր

Լրահոս