
Մարիխուանան վնասում է շնչառական համակարգը

Սան Ֆրանցիսկոյի համալսարանի հետազոտողները պարզել են, որ մարիխուանայի օգտագործումը հազ է առաջացնում և բարդացնում է թոքերից բորբոքված հեղուկի դուրսմղումը։ Այս հետազոտությունը հրապարակված է Annals of Internal Medicine ամսագրում:
Գիտնականները վերլուծության են ենթարկել շուրջ 22 հետազոտություն, որոնք նվիրված են եղել մարիխուանայի օգտագործման և շնչառական համակարգի խանգարումներին:
Բացի վերը նշված վտանգից, մարիխուանա շատ օգտագործողների մոտ նկատվում է ձայնի խրպոտություն և շնչառական համակարգի բարդացում:
Թե ինչպես է մարիխուանան ազդում թոքերի գործունեության վրա և կապված թոքերի քրոնիկ հիվանդության հետ, գիտնականներին դեռ չի հաջողվել պարզել: