Ծանր ծերությունից պաշտպանվելու պարզ ձև է հայտնաբերվել
Պարբերաբար քաղցած մնալը և թեթև վարժությունները բարելավում են առողջությունը և նվազեցնում սրտանոթային հիվանդությունների հավանականությունը, ինչպես նաև շաքարախտով հիվանդանալու հնարավորությունը: Նման եզրակացության են եկել ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտների գիտնականները՝ հիմնվելով մկների վրա կատարած փորձերի արդյունքների վրա, ասվում է EurekAlert-ի մամլո հաղորդագրության մեջ:
Չորս ամիս տևած ուսումնիրության ընթացքում, մասնագետները մկներին բաժանել են չորս խմբի: Առաջին խմբում կերը կենդանիներին հասանելի է եղել շուրջօրյա, երկրորդում կրծողները ամեն օր վազել են էր 45 րոպե և կարողացել են սնվել երբ ցանկանան, երրորդում օրը մեկ սոված են մնացել, չորրորդ խմբի մկները պարբերաբար սոված են մնացել և միաժամանակ ֆիզիկապես ակտիվ են եղել:
Վարժությունները դրական ազդեցություն են ունեցել կենդանիների ֆիզիկական առողջության ցուցանիշների վրա, սակայն ֆիզիկական վարժությունների և պարբերաբար ծոմապահության համադրումը ավելի արդյունավետ է եղել տոնուսի և տոկունության համար:
Գիտնականների կարծիքով՝ ուսումնասիրության արդյունքները կիրառելի են նաև մարդկանց համար, ովքեր այդ կերպ կարող են բարելավել մարմնի ընդհանուր վիճակը և նվազեցնել վաղաժամ մահվան վտանգը: