«Միակողմանի զիջումների մասին խոսք լինել չի կարող». Սեյրան Օհանյան
Այսօր սահմանագծում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև վաղը Մոսկվայում կայանալիք Վլադիմի Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպմանը: Նրա խոսքով՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը, անկախությունն ապահովելն է:
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ միակողմանի զիջումների մասին խոսք լինել չի կարող․
«Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շրջանակներում բանակցային գործընթացի ակտիվացում ենք մենք տեսնում, և այդ ակտիվացման մեջ համանախագահ երկրները, Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ այսօր աշխատանք են տանում, որպեսզի ԼՂ համակարտության խնդիրը լուծվի միայն ու միայն խաղաղ և քաղաքական ճանապարհով: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի իրականության մեջ այն նպատակը, որ մենք այսօր ունենք՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ինքնորոշումը, ազատ, անկախ ապրելը Հայաստանի Հանրապետության հետ լայն համագործակցության և լայն կապի շրջանակներում ապրելը․․․ որպեսզի այդ նպատակին մենք կարողանանք հասնել: Ես միշտ ասել և այսօր էլ ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության վտանգի ենթարկվելու պայմաններում, այսինքն՝ ագրեսիայի ևս մեկ անգամ սանձազերծման պայմաններում, և՛ Պաշտպանության բանակը, և՛ համագործակցության շրջանակներում հայկական բանակն ամեն ինչ անելու են, որ Ղարաբաղի յուրաքանչյուր թիզ հողը պաշտպանվի»: