Բաժիններ՝

ՀՀ արտաքին առևտուրը՝ տարվա առաջին կեսին

2016 թվականի առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2 մլրդ 272.5 մլն ԱՄՆ դոլար։

Այդ թվում՝ արտահանումն աճել է 16.7%-ով և կազմել 815 մլն դոլար, իսկ ներմուծումը նվազել է 3.7%-ով և կազմել 1 մլրդ 457.5 մլն դոլար։ Արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է՝ 642.5 մլն դոլարի չափով (նախորդ տարվա առաջին եռամսյակում՝ 814.7 մլն դոլար)։

Արտաքին առևտրաշրջանառության 29.9%-ը (679.5 մլն դոլար) բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԱՊՀ երկրների տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրում աճել է 1.5 տոկոսային կետով։

Այդ թվում՝ Ռուսաստան-ՀՀ առևտրաշրջանառությունը աճել է 12.4%-ով և հասել 599.6 մլն դոլարի։ Ռուսաստանի տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ 24.1%-ից հասել է 26.4%-ի։ Արտահանումէ Հայաստանից Ռուսաստան 2016-ի առաջին կիսամյակում աճել է է 87.4%-ով և հասել 168 մլն դոլարի։ Ներմուծումը նույն ժամանակահատվածում 2.7%-ով կրճատվել է և կազմել 431.61 մլն դոլար։

Կարդացեք նաև

ԵՄ երկրների հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 1.7%-ով և հասել 574.4 մլն դոլարի։ Սակայն չնայած սրան՝ ԵՄ տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ 0.2 տոկոսային կետով նվազել է և հասել 25.3%-ի։ Այս ընթացքում Հայաստանից ԵՄ արտահանվել է 230.4 մլն դոլարի ապրանք/ծառայություններ (աճը՝ 11.7%), ներմուծվել՝ 344 մլն դոլարի (նվազումը՝ 4%)։

Ըստ երկրների՝ Ռուսաստանից հետո Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը Չինաստանն է։ Այս երկրի հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 181.3 մլն դոլար, որը ընդհանուր ծավալի 8%-ն է (նախորդ տարվա առաջին կիսամյակում՝ 11.5%)։

Հայաստանի համար կարևոր առևտրային գործընկերներ են նաև Գերմանիան (159.2 մլն դոլար կամ ընդհանուրի 7%-ը), Վրաստանը (126.5 մլն դոլար կամ ընդհանուր 5.6%-ը), Իրանը (113.5 մլն դոլար կամ ընդհանուր 5%-ը) և Բուլղարիան (98 մլն դոլար կամ ընդհանուրի 4.3%-ը)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս