Ինչպե՞ս է Պուտինը հաշվարկել Հայաստանի ՀՆԱ-ի 10 % աճը
Երեկ Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ վերջինս հայտարարեց, թե «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն աճել է 10 %-ով»: Այսօր լրագրողները կառավարության նիստից հետո Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է Պուտինը նման թիվ հայտարարում:
Նա ենթադրեց, թե ինչ-որ մեկը 2014 թ.-ի, 2015 թ.-ի և այս տարվա առաջին եռամսյակի ՀՆԱ-ի հաշվարկ է կատարել: Ի պատասխան դիտարկմանը, որ անգամ 2014-15 թվերն իրար հետ 10% աճ չի տալիս, Ս. Մնացականյանը նշեց, որ 2014 թ.-ին 3.6% է եղել, 2015 թ.-ին՝ 3%, ինդեքսային եղանակով դա լինում է 6.6%:
«Հարցն ինձ չպետք է ուղղեք»,- փորձեց պատասխանից խուսափել Մնացականյանը՝ հորդորելով հարցն ուղղել Պուտինին:
«Կայքում տեղադրված են բոլոր ցուցանիշները՝ ըստ տարիների: Խնդիրն այն է, որ միշտ պետք է ցուցանիշը ներկայացնելուց ժամանակն ու տարածությունը մեկ ծիրի բերել»,- ասաց Մնացականյանը:
Լսելով լրագրողներից մեկի դիտարկումը՝ «Սխալվեց, պարոն Պուտինը, հավանաբար, մոռացավ դա անել», Մնացականյանը նկատեց՝ «Դա դուք ասացիք»:
Մանրամասները՝ տեսանյութում: