Այս պահին ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում (Մելիք-Ադամյան 2) սկսվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանի խոշոր հարկատու գործարարների հանդիպումը:
Արևմուտքը՝ Ռուսաստանի հետ միասին, արագացնում է ՀՀ-ի անդամակցությունը՝ Հայաստանին «ազատելով» ԼՂ-ի «բեռից»: Սա գուցե անգամ ցինիկ է հնչում: Բայց մի՞թե ցինիկ չէր հնչի, եթե մեկ տարի առաջ այս օրերին որևէ մեկն ասեր, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը:
Մենք չունենք բավարար քանակությամբ որակյալ աշխատուժ, մեր իշխանություններն օլիգարխական են, մենաշնորհը շատ ուժեղ է, մեր տնտեսական ու քաղաքական իրավիճակը շատ ընկճող է, շուկան շատ փոքր է և աղքատ, երկիրը պարփակված է, և այլն:
«Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ մեկ անգամ ևս բարձր գնահատեցի Ֆրանսիայի դերակատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում»,- ասել է ՀՀ նախագահը:
Հայաստանի հասարակությունն արդեն մոտ երկու տասնամյակ ապրում է հրաժարվելու իրավունքից հրաժարված վիճակում: Այլապես, գոնե մեկ անգամ հնարավորություն կունենար հրաժարվելու այն իշխանություններից, որին վերաբերվում է, մեղմ ասած, այնպես՝ ինչպես «Եվրատեսիլում» հաղթանակած Կոնչիտային: Պարզվում է՝ բոլորը զզվում են նրանից, բայց քվեարկել են նրա օգտին:
Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի ինտեգրումը բացառիկ հնարավորություններ է ստեղծում նաև Եվրոպական ներդրողների համար՝ օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքն ավելի հեշտացված կարգով դուրս գալ դեպի Եվրասիական շուկա…
Կարգավորման գործընթացում պետք է ներառվեն այն տարրերը, որոնք 2009-2013 թվականներին իրենց հայտարարություններում շարադրել են համանախագահող երկրների նախագահները:
Մնում է միայն հասկանանք՝ ի՞նչ ենք ակնկալում հերոսներից: Շուշիի ազատագրումից 22 տարի անց հասկացանք, որ ողջ հերոսներ մեզ պետք չեն: Հակառակ դեպքում ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը հիմա հերո՞ս է, թե՞ ոչ:
Իրականում մեր կռիվը, մեր պատերազմը պետք է լինի ոչ թե Ռուսաստանի կամ Արևմուտքի, Եվրամիության կամ Մաքսային միության, այլ մեր պարտվողականության դեմ: Կկարողանա՞նք հաղթանակ արձանագրել այդ պատերազմում` Մայիսի 9-ը կնշենք` արդեն որպես քառատոն:
Անաստաս Միկոյան: Այս անունը հիշում ենք, կրկնում, իսկ զոհերի՞ անունները: Գոնե մեկի անունը: Հիշե՛ք. դա այնքան կարևոր է մեզ համար: Դե՞… Անաստաս Միկոյանի անունը հարմար է. նա հանդես էր գալիս իր անունից ու ստորագրում էր իր անունով:
Եվրասիական միություն գնալու գաղափարը նույնպիսի ցնորամտություն է, ինչպիսին Մաքսայինն էր: Այդ մասին բազմիցս ասվել է, երկրորդ սթափ կարծիք ուղղակի չի կարող լինել, և կրկին դրան անդրադառնալ իմաստ չունի:
Այլևս չենք ուզում իշխանության որևէ ներկայացուցչից լսել որևէ խոստում ու հայտարարություն, քանի որ դրանք մենք արդեն բավականաչափ լսել ենք: Այժմ բացառապես ուզում ենք տեսնել հանրային պահանջի անհապաղ ու ամբողջական կատարմանն ուղղված ռեալ քայլեր, այն է՝ ոչ մեկից, առանց անձի ազատ կամարտահայտության, չգանձել որևէ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար:
Դեսպանին նրանք համապատասխան վայր ուղարկել չեն կարող: Ուստի՝ մնում է մտավարժանքներ անել այն մասին, որ որևէ իշխանություն չի կարող սեպ խրել հայ-ռուսական բարեկամության մեջ:
Հովիկ Աբրահամյանն այնքան էլ նախանձելի վիճակում չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից` Ռեսուրսների սղության խնդիրը լուծելու համար նա կարող է գնալ ոչ պակաս պոպուլյար քայլերի, քան նախորդ կառավարությունը։
«Ակնկալում ենք, որ եթե ոչ այսօր կամ վաղը, ապա առնվազն երկուշաբթի օրը կառավարության հստակ դիրքորոշումը մենք կունենանք՝ մեր ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ»,- ասում է Արծվիկ Մինասյանը
, Հայաստանում քաղաքականությունը վերածվում է մազոխիզմի: Մարդիկ պայքարում են այն երևույթների դեմ, որոնց շնորհիվ իրենք պայքարելու, ընդհանրապես տնտեսական ու քաղաքական «արևի տակ տեղ ունենալու» իրավունք են ստացել:
Հայաստանում տասնամյա ցիկլի ընդհատման մի դեպք է եղել՝ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունները: Լեգիտիմ ընտրությունները: Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը ցանկանում էին և կարող էին փոխել Հայաստանի զարգացման ընթացքը: Սակայն դա թույլ չտրվեց:
Հայաստանը, ինչպես հերթական անգամ համոզվում ենք, այդ տեսանկյունից անբուժելի հիվանդ է՝ հոգեկան ամենածանր հիվանդությունների շարքին դասվող հիվանդությամբ:
Գագիկ Ծառուկյանը հավատարիմ է մնացել անցած տարի իր իսկ կառուցած եկեղեցու բակում իր իսկ կողմից արված հայտարարությանը՝ «ԲՀԿ-ն ընդդիմություն չի դառնալու»: Հայաստանի քաղաքական դաշտում հնարավոր չէ գտնել երկրորդ կուսակցություն ու երկրորդ կուսակցապետի, ով այդքան հետևողական է եղել իր խոստման մեջ:
։ Ներկայիս կառավարության անդամները` իրենց ամուսինների հետ, ունեն շուրջ 24 միլիոն դոլարին համարժեք դրամական միջոցներ, որոնք պահվում են դրամով, դոլարով և եվրոյով։
Հովիկ Աբրահամյանն այս օրերին դարձել է Գոդոն: Ավելի ճիշտ` նրա ներկայացնելիք ծրագիրը: Բոլորը սպասում են:
ՀԱԿ-ականները նույնը կարող են անել նաև կառավարության ծրագրի ընդունումից հետո, ՀԱԿ-ի հռետորական զինանոցը կբավարարի նույնիսկ Սերժ Սարգսյանի պաշտպանությունն արդարացնելու համար: Ի տարբերություն քաղաքական զինանոցի, որը սպառվել է այնպես, ինչպես Տիգրան Սարգսյանի կառավարության հանդեպ վստահությունը, որն իբր պետք է վերականգնի Հովիկ Աբրահամյանը:
Հովիկ Աբրահամյանի կաբինետի անդամների միջև «քոչարյանական-սարգսյանական» ջրբաժան անցկացնելը, մեղմ ասած, սխալ է և նշանակում է՝ տուրք տալ իշխանության (գործող և նախկին) նետած խայծերին ու թեժացնել արհեստական ինտրիգը, որի վարագույրների հետևում իշխանությունը (գործող և նախկին) կատարում է այդ իշխանությունը պահպանելուն ուղղված քայլեր:
ԲՀԿ-ն հերթական անգամ կատարում է իր ֆունկցիան՝ իշխանությանը ծառայելու և հասարակությանը մոլորեցնելու ֆունկցիան: Հանուն արդարարության՝ պետք է նշել. վերջինը կատարելու հարցում շատ ավելի հետևողական է եղել ՀԱԿ-ը՝ իր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանով:
Հայաստանի հանրային-քաղաքական խորքային խնդիրներից մեկը ձևի և բովանդակության անհամապատասխանությունն է: Սարսափելի անհամապատասխությունը: Ձևը հասցված է առավելագույնի՝ գրեթե կատարելության աստիճանի առավելագույնի, ի հաշիվ բովանդակության:
«Եթե չլիներ Եվրամիության կողմից մարտահրավերը` այդ Ասոցացման համաձայնագրով հանդերձ, նրա փորձը` տարածաշրջանում ստեղծել ազդեցության գոտի և Հայաստանը պոկել Ռուսաստանից և այլն, այդ դեպքում Մաքսյային միությանը Հայաստանի միանալ-չմիանալու հարցն էլ արդիական չէր լինի»:
Մելիք-Ադամյան փողոցով պետք է անցնեն ոչ թե՝ նախագահ կամ վարչապետ դառնալ, այլ՝ Հայաստանն իշխանության ուզուրպացումից փրկել ցանկացողները: Այսինքն՝ ՀՀ բոլոր քաղաքացիները:
168.am-ի՝ Սպորտի և երիտասարդության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ երկու օր առաջ նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանն իր մոտ է հրավիրել փոխնախարարներին և հրաժեշտ տվել նրանց:
Հայաստանում անգամ ամենահարուստ մարդիկ, ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն իրականում դժբախտ են, լցված են ներքին չարությամբ ու ատելությամբ: Հասարակության, սեփական շրջապատի, իրենք իրենց հանդեպ:
1000 խոշոր հարկատուներից 790-ը գրանցված է Երևանում։ Ընկերությունների քանակով երկրորդ տեղում Կոտայքի մարզն է` 52 ընկերություն, երրորդում` Արարատի մարզը` 31 ընկերություն։