Հայաստանի նախկին վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է այն կարգախոսները, որոնք առաջարկել են ընտրողները՝ համացանցի միջոցով։ Հ. Բագրատյանը 82 տարբերակներից ընտրել է 29-ը։
168.am-ի տեղեկություններով, ԱԺ ՀԱԿ խմբակցությունից Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն` Ամանորը շնորհավորելու, չեն այցելել Ստեփան Դեմիրճյանը` առողջական խնդիրների, Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը՝ քաղաքական պատճառներով:
2017-2018 թվականներին «Քոչարյանի վերադարձի» սցենարը, մեղմ ասած, խոցելի է: Դժվար է ասել՝ ի՞նչ փոփոխություններ կլինեն առաջիկա նախագահական ընտրություններից հետո և դրան հաջորդող ժամանակաշրջանում:
«Էդուարդ Շարմազանովը շատ փոքր է, որ էպոխայի սկիզբ կամ ավարտ կանխագուշակի: Միայն Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է որոշել, թե երբ է ինքը սկսում, երբ ավարտում իր գործունեությունը: Իսկ Շարմազանովի էպոխան դեռ չի էլ սկսվել: ՀԱԿ առաջնորդը որոշեց, մտավ քաղաքականություն, հիմա էլ որոշել է դուրս գալ»:
168.am-ի տեղեկություններով, առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող քրեական հեղինակություններն այժմ ավելի հանգիստ են, քան 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
ժամանակակից Հայաստանում ամպերում սավառնում են ոչ միայն առաջնորդները, այլև նրանց օգնականները, օգնականների օգնականները՝ իրենց մամուլի քարտուղարների, քարտուղարուհիների և թիկնապահների հետ միասին։
Առաջիկա ընտրությունները լինելու են ամենաապաքաղաքական ընտրությունները` և՛ ձևի, և՛ բովանդակության իմաստով: Ու գուցե խորհրդանշական է, որ 2012-2013 թվականների զարգացումները կարծես դառնալու են Հայաստանում ապաքաղաքականության կամ քաղաքականության վախճանի գագաթնակետը:
Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) կազմել է 2013 թվականին երկրագնդի թիվ 10 թեժ կետերի ցանկը, որոնք առավելագույն սպառնալիք են ներկայացնելու համայն աշխարհի մարդկության անվտանգությանը.
Այս անգամ պատրասվում են բախվել Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) կլանը և Ռովշան Ջանիևի (Ռովշան Լենքորանսկի) և Ջեմալ (Ջեմո) Միկելաձեի միացյալ ընդդիմադիր կլանները:
Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը քրիստոնյա հավատացյալի սիրած և գլխավոր տոներից է:
Ձմեռ պապի կերպարանքով Սերժ Սարգսյանի համար ներկայացել է, թերևս, Լևոն Տեր-Պետրոսյանը: Ոչ միայն այն պատճառով, որ ամենամեծն է տարիքով:
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը հիմնականում կազմավորված է:
BBC-ն կազմել է վերջին 2 տարվա ընթացքում Արաբական աշխարհը ցնցած 10 ակնթարթների ցանկը:
168.am-ի հավաստի աղբյուրների հաղորդմամբ` Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն այս ամսավա վերջին կայանալիք ընտրությունների ժամանակ չի վերընտրվի իր պաշտոնում:
Վերջին անգամ 2012-ին եմ եղել Հայաստանում: Մասնակցում էի Երևանում և Սևանում կայանալիք համերգային ծրագրին: Ճիշտն ասած՝ Հայաստանի մասին ինձ շատ է պատմել մայրս: Նա շատ է սիրում հայկական ընտանեկան ավանդույթներն ու հայկական խոհանոցը:
Ես և քույրիկիս աղջիկը դեկտեմբերի սկզբից խանութից խանութ ենք գնում՝ նոր ու հետաքրքիր խաղալիքներ փնտրելու: Որոշել ենք, որ մեր 2013թ. տոնածառի գույները կարմիրը և սպիտակն են լինելու:
Հայերը ստիպված են կտրուկ լքել Սիրիան: Եթե 2010 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով դիմել է միայն 422 սիրիացի, ապա 2011 թվականին` արդեն 3000 մարդ: Մինչդեռ 2012 թվականի առաջին երեք ամիսներին հայկական անձնագիր ստանալու ցանկություն է հայտնել 1500 մարդ:
Կոստանդ Զարյանը խոսում էր «արարատյան» մարդու մասին, ով ունի ամենազարմանալի որակներ` անսահման մարդկային է, անսահման խորն է, ջերմ է, ստեղծագործող է, շինարար է: Թող այս բոլորը միասին կյանքի կոչվի:
2012 թվականին փոխվեցին Չինաստանի առաջնորդները, ԱՄՆ-ում Օբաման մնաց իր պաշտոնին, Վենեսուելան հայտնվեց կախված վիճակում, ճգնաժամը չխորացավ, եվրոպական արժույթը դիմացավ, Իրանին հարված չհասցվեց: Այս պատճառով մենք կարող ենք 2012 թվականը համարել անցումային տարի:
«Եթե չորս տարվա մեջ այդ մարդը ոչ մի բառ չի արտասանում, ոչ մի հարց չի քննարկում, նա ո՞ւմ է պետք: Եվրոպայում իսկական քաղաքական գործիչներ են, իսկ այստեղ` հայկական քաղաքական գործիչներ: Հայկական «ախրանան» էլ է եվրոպականից տարբերվում»:
98 տարի առաջ, երբ ընթանում էր Առաջին համաշխարհային պատերազմի հինգերորդ ամիսը, երկու կողմից բազմաթիվ զինվորներ վայր դրեցին զենքը: Նրանք սկսեցին երգել ուրախալի տոնական երգեր, դուրս եկան չեզոք գոտի, որպեսզի փոխանակվեն պարզ նվերներով, իսկ ամանորին համատեղ ֆուտբոլ են խաղացել:
Չգիտեմ՝ արդյոք լավ դերասան կդառնայի՞, թե՞ ոչ, բայց լրագրողները, հատկապես խմբագիրները, պետք է նաև մի փոքր դերասանություն անել իմանան: Նկատի ունեմ այն, որ հերթական անգամ, երբ զանգում են և բողոքում, պետք է անակնկալի գալ և ասել` «Ինչպե՞ս, ես այդ մասին չգիտեի», և այլն:
Թռիչք, ջրասուզում, պտույտ` աշխարհի շուրջ, գոլեր, երգ, կոկտեյլ, Նոբելյան մրցանակ… 2012-ի ամենահնչեղ ռեկորդները:
«Նոր տարում նոր եռանդով ու նոր իմիջով եմ ներկայանալու հանդիսատեսին… մնացածը կուզեի, որ գաղտնիք մնար, որպեսզի ավելի հետաքրքիր լիներ…»,-ասում է Անժելա Սարգսյանը։
Անբարոյականությունը սկսվում է այն պահին, եթե քաղաքականությամբ են սկսում զբաղվել մարմնավաճառները, մարդասպանները, գողականները, շուլերները:
Ես գրազը պարտվեցի, որովհետև վստահ էի, որ Գագիկ Ծառուկյանն, ի վերջո, կառաջադրվի: Ամեն ինչ բերում էր նրան, որ նա պիտի առաջադրվի: Պետք չէ խորը վերլուծաբան լինել` հասկանալու, թե ի՞նչ է կատարվել: Ինձ թվում էր, որ նա արդեն ռուբիկոնն անցել է և ձեռնտու երկրորդ տեղի թեկնածու է, ով կշնորհավորի ընտրված նախագահին և բողոքի ալիք էլ չի բարձրացնի:
Հայաստանի այս տարվա լավագույն ֆուտբոլիստ է հռչակվել Հենրիխ Մխիթարյանը, իսկ լավագույն մարզիչ՝ Վարդան Մինասյանը։
Երբ ակտիվորեն շրջանառության մեջ էին դրել միասնական թեկնածուի գաղափարը, ըստ երևույթին, որոշ ուժեր գրպանում պահած ունեին միասնական թեկնածուի՝ իրենց համար միակ ընդունելիի անունը, ասենք, Ծառուկյանին «դեմ տալը» և նրա ստվերում առաջ շարժվելը: Չստացվեց…
Ընդհանրապես, կրոնական բաղադրիչը միշտ առկա է եղել քաղաքականության մեջ և շատ հաճախ օգտագործվել է քաղաքական առաջնորդների կողմից` կանխամտածված կամ ենթագիտակցորեն:
Անկախ ամեն ինչից, իշխանությունը պատրաստվում է ընտրակեղծարարությանը, և դրա համար արդեն այսօրվանից հող են նախապատրաստում, իրենց կարծիքով՝ «լվանալով հասարակության ուղեղը»: