Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է ․ Մերձավանի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանը եւ հայրը արտերկրում անհետացել են։ Հիշեցնենք, որ Մհեր Ախտոյանը Հայաստանը լքել էր Վալոդյա Գրիգորյանի սպա­նությունից 10 օր առաջ, այժմ մեղադրյալի աթոռին են նրա ազգական Նարեկ Օհանյանը եւ սպանության մեջ մեղադրվող Գեւորգ Հարությունյանը։

Մեր տեղեկություններով՝ Մհեր Ախտոյանի մայրը նույնպես ամուսնու եւ որդու հետ մեկնել էր արտերկիր, ըստ բարեկամների` նա ՀՀ է վերադառնում առանց ամուսնու եւ որդու։ ՀՀ իրավապահները չգիտեն, թե ինչ է կատարվել դրսում: Քննչական կոմիտեից ասացին, որ Ախտոյանների «անհետանալու» հետ կապված վարույթ չկա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031