Իմ որդին ոչ մի անկարգություն չի անում: Խնդրում եմ` մի հատ ճշտես, հետո հարցերը տաս: Դա չարակամ մարդկանց խոսակցություն է: Իմ որդին ուսանող է, համալսարանի ուսխորհրդի նախագահ, բավականին կազմակերպված տղա: Նա երբեք իրեն թույլ չի տա, որ որևէ ավելորդություն անի: Երիտասարդ տղա է, կարող է պատահի` մի թեթև սայթաքում անի, բայց դա չի նշանակում, թե նա անկարգ է:
«Իսկ ուրիշ ո՞վ կարող է լինել: Ձեզ մոտ չկա այլընտրանք, նույն խնդիրն է, ինչ կար մեր երկրում, այսինքն` նախագահը չունի իրական այլընտրանք: Այն բանից հետո, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը հրաժարվեց մասնակցել ընտրություններին, որտե՞ղ է այլընտրանքը»:
Ընտրությունների լեգիտիմությունը կապված չէ այս կամ այն կուսակցության, անհատի առաջադրման կամ չառաջադրման հետ: Մեկ թեկնածուի դեպքում էլ հնարավոր է՝ անցկացվեն լեգիտիմ ընտրություններ: Ոչ միայն ՀԱԿ-ի, այլև ընդդիմադիր մյուս ուժերի կողմից մի սխալ թույլ տրվեց, երբ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները սահուն ընդունվեցին ընդդիմության կողմից՝ առանց դժգոհության:
Տարբերությունն այն է, որ Ծառուկյանը, թեկուզ և՝ անհավանական, բայց գոնե ավելի որոշակի իրադարձության` Երևանի ավագանու ընտրությունների հետ է կապում իր քաղաքական ուժի «հաջողությունը», այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանի հիմնավորումներն ավելի շատ քաղաքական մեղմասացությունների են նմանվում:
«Այն, որ վերջին տարիներին Հայասատանի և Ռուսաստանի հարաբերությունները որոշ լճացում են ապրել, դա այնքան էլ լավ չէ: Այսինքն, այնուամենայնիվ, պետք է զարգացնել հարաբերությունները, պետք է նոր թեմաներ գտնել այդ հարաբերություններում, նոր հարցեր բարձրացնել…»,- 168.am-ին ասաց ՌԴ ԳԱ արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի ղեկավար, պատմագիտության թեկնածու Ալեքսանդր Սկակովը:
Իշխանություններին ծառայելու, իշխանության ջրաղացին ջուր լցնելու մեղադրանքը դարձել է Հայաստանի քաղաքական կյանքի շարժիչ ուժերից մեկը: Ընդ որում, որպես կանոն, տարբեր ուժերի ու գործիչների իշխանությանը ծառայելու մեջ ավելի ակտիվորեն ու ջանասիրաբար մեղադրում են հատկապես նրանք, ում գործունեությունն ամենաշատն է իշխանությանը ծառայելու կասկածներ հարուցում:
Պրոխանովն ասում է, որ հայերն ադրբեջանցիներին իրենց բնակավայրերից ստիպել են հեռանալ մինչև 1988թ. հայտնի իրադարձությունները: Նրա ասածները, բնականաբար, որևէ պատմական կամ փաստագրական ապացույց չունեն: Պրոխանովը Ղարաբաղը ներկայացնում է որպես Պատմական Ադրբեջանի տարածք, որի նկատմամբ հայերն անհիմն հավակնություններ են ներկայացնում:
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության բաց նամակը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին.
Բ Ա Ց Ն Ա Մ Ա Կ
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանին, ՀՀ Կրթության և Գիտության նախարար պրն. Ա. Աշոտյանին
2012 թվականի հունվարի 17-ին էլ Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը վճռեց, որ Դինքի սպանությունը «չի հանդիսացել» ահաբեկչական կազմակերպության գործողությունների արդյունք:
«Մեզ համար էնպիսի դեղ բեր, որ խմենք ու էսպես նստած մնանք: Քեզնից շատ բան չեմ ուզում: Մեզ լավություն արա, օգնի մեզ: Ես ու կինս ուրիշ ոչնչի կարիք չունենք, մեզ դեղ բեր, որ էսպես իրար կողք նստած խմենք ու մեռնենք»:
Անցած տարի սեպտեմբերին կառավարությունը որոշում կայացրեց 2012թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցած և 3 տոկոսը հաղթահարած կուսակցություններին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին: Այդ գումարը խորհրդարանական խմբակցությունների միջև բաժանվել է՝ ըստ նրանց ստացած ձայների և տոկոսների: Օրինակ, ամենաշատը` 18,5 միլիոն դրամ, ստացել է ՀՀԿ-ն, մյուսները՝ ըստ համամասնության:
Ներկայացվող տեսանյութում կեսգիշերից մի քանի րոպե անց 168.am-ի թղթակիցն արձանագրել է, որ Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից մինչև Նորքի 5-րդ զանգված ընկած հատվածում ձնամաքրման կամ հակասառցակալման որևէ աշխատանք չի կատարվում:
168.am-ի ընթերցողներն ահազանգում են տեխնիկական զննության կտրոնների հետ կապված նոր մեքենայությունների մասին։
168.am-ի տեղեկություններով՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը խուսափում է հանդիպել կուսակիցներին: Կուսակցության անդամները բողոքում են, որ իրենց համար պարզ չէ, թե ինչ են անելու ընտրությունների ժամանակ և հատկապես ընտրություններից հետո. դառնալու են արմատական ընդդիմությո՞ւն, իշխանությունից բաժի՞ն են ստանալու, թե՞ շարունակելու են ներկա անորոշ` այլընտրանքային պահվածքը:
Մեր հարցին, թե ի՞նչ խառնակիչ գործողություններ էին դրանք և ո՞ւմ կամ ինչի՞ն են եղել ուղղված, Պետրոս Մակեյանն պատասխանեց. «Կարծում եմ՝ այս պրոցեսի հեղինակը Զուրաբյանն Լևոնն է եղել: Նախաձեռնությունն ինձ թվում է իրենն է եղել: Իսկ թե ինչո՞ւ է նա նման բան արել, չեմ կարող ասել, իրենից հարցրեք»:
5 անգամ վիրահատության ենթարկված կնոջ ամուսինը ենթադրում է, որ Հայաստանում մարդու օրգանների վաճառք կա:
Այն, որ Հայաստանում իշխանությունը, մեղմ ասած, արհամարհում է հասարակական կարծիքը, կամ համընդհանուր ընկալմամբ` թքած ունի դրա վրա, որևէ մեկի համար նորություն չէ: Ընտրություններում հասարակության դերակատարությունը գրեթե զրոյական է, իշխանությունը կատարելության է հասցրել ընտրակեղծարարության մեքենան, որը ցանկացած մեկին կարող է «դարձնել» պատգամավոր կամ նախագահ:
Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելն արդեն մոդայիկ չէ, դրանից այլևս ոչ մի օգուտ կամ ակնկալիք չկա, իսկ վնասն ակնհայտ է:
Վարդան Սեդրակյանը, ով հավակնում է դառնալ Հայաստանի նախագահ, ոչ մի բանական բացատրություն չի կարողանում տալ իր ունեցվածքի ծագման աղբյուրների վերաբերյալ: Սա ոչ միայն կենցաղային հետաքրքրասիրության, այլ նաև ազգային անվտանգության խնդիր է:
«Շատ հայտնի ու սիրված արտիստներ են երգել, այդ թվում` Նունե Եսայանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Միհրան Ծառուկյանը, Հայկոն և այլք»,- ասաց պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ով նույնպես երգում է այդ տեսահոլովակում:
168.am-ի ԲՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ամանորյա տոներից հետո Հայաստան վերադառնալուց հետո է միայն իմացել, որ ԲՀԿ անդամ Ռուբեն Այվազյանն առաջադրվել է նախագահի թեկնածու:
«Հայկական արմատներ ունեցող Քիմ Քարդաշյանը հեռուստեսային ռեալիթի-շոուների ամենահայտնի աստղերից մեկն է։ Հայաստանում նույնպես նա բավականին ճանաչված է, սակայն դա ամենևին չի նշանակում, որ ժողովուրդը սիրում է նրան»,-գրում է BBC-ի թղթակիցը։
Լևոն Տեր-Պետրոսյանին ծննդյան օրվա առթիվ պետք է շնորհավորեին ոչ միայն նրա թիմակիցները, այլև գործող իշխանությունը` ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի:
Հովիկ Աբրահամյանի բրյուսելյան այցի մյուս, թերևս, ավելի ինտրիգային մասը կապված է նրա ամենացավոտ կետի` «Բարգավաճ Հայաստանի» հետ: Վերջինիս նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցական պատվիրակությամբ նոյեմբերին իսկական «տրիումֆ» կազմակերպեց Բրյուսելում` եվրոպական միջին ռանգի չինովնիկների աշխատասենյակներում հանդիպելով մի շարք պաշտոնյաների ու քաղաքական դեմքերի հետ:
Այն, ինչ դեկտեմբերի վերջին ենթադրություն էր, այսօր` հունվարի 8-ին, իրականություն դարձավ: Ինչպես հայտնի է, վարչապետ Տիգրան Սարգսյանը նոր տեխնոլոգիաների ներդրման մեծագույն գիտակ է, և այդ շրջանակներում նրան հաջողվեց մեր կյանք ներդնել այնպիսի նորմուծություն, ինչպիսին բանկի աշխատակից կանանց կողմից, առանց մեքենան տեսնելու, տեխզննության իրականացումն և համապատասխան կտրոնի տրամադրումն է:
Իրենից (խոսքը Հրանտ Բագրատյանի մասին է:- Մ.Մ.) հարցրու, խի՞ ես ինձնից հարցնում: Ինքն իր հնարավորությունները շատ լավ գիտի: Ինքը գիտի, որ Սերժ Սարգսյանին մրցակից չի, և ոչ մեկը Սերժ Սարգսյանին մրցակից չէ:
ԱԳՆ-ի 168.am-ի աղբյուրը տեղեկացնում է, որ երբ 2008թ. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է ՀՀ արտգործնախարար, նա փակել է դեսպանատան` իր աշխատասենյակի դուռը, բանալին դրել գրպանը և վերադարձել Հայաստան: Վիգեն Չիթեչյանը` դեսպան նշանակվելուց հետո փորձել է զբաղեցնել դեսպանի աշխատասենյակը, բայց ապարդյուն. նրա վերադասը համառորեն հրաժարվել է հանձնել աշխատասենյակը…
Այն, որ իշխանական քարոզչությունը կերտում է Սերժ Սարգսյանի «հաղթական» կերպարը, միանգամայն հասկանալի է: Դա իշխանական քարոզչության գործն է: Սակայն, մեղմ ասած, զարմանալի է, որ այդ գործով ավելի ջանասիրաբար զբաղված են «ավազակապետության» դեմ պայքարի հիմնական մարտիկները:
ԲՀԿ-ն այդպիսի հիմնարկի օրինակ է, և, որպեսզի հիմնարկի կոլեկտիվը չցրվի, հիմնարկի ղեկավարությանը պետք է, որ աշխատողներն իմանան` հիմնարկն անգործ չի մնա և առաջիկայում նոր պատվեր է ստանալու: