«Իրավապահները իրավունք չունեն ձեռքերը ծալած պատի տակ կանգնեն, նայեն թե ինչ է կատարվում». Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ-ն հանրաքվեի ակտիվ քարոզարշավը սկսելու է նոյեմբերի 1-ից: Ինչպես այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, սահմանադրական փոփոխությունների պատասխանը պետք է տա ժողովուրդը:

«Վերջին ամիսների քննարկումների ընթացքում զգում ենք, որ հիմնական քաղաքացիական հասարակությունը, քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը հակված են սահմանադրական բարեփոխումներին «այո» ասելու: Չշտապենք, դեկտեմբերի 6-ին կտեսնենք»,- ասաց Վ.Բաղդասարյանը՝ կոչ անելով բացասական երևույթներ, վարչական ռեսուրսի գործադրում, պարտադրանք նկատելու դեպքում ահազանգել:

Նա անընդունելի համարեց հակապետական, հեղափոխական կոչերը, պետական հեղաշրջումը և այլն՝ նշելով, որ ընդունելի է այն, ինչ տեղավորվում է օրենքի սահմաններում: Ըստ նրա՝ վերջին հանրահավաքների ժամանակ օրինապահները նպաստում էին, որ օրենքի սահմանում լինի ամեն ինչ. «Իրավապահները իրավունք չունեն ձեռքերը ծալած պատի տակ կանգնեն, նայեն թե ինչ է կատարվում: Պետք է սադրիչներին հայտնաբերեն ու կանխեն»:

Տեսանյութեր

Լրահոս