Բաժիններ՝

Թող կառավարությունը վճարի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար, իսկ Լոպեսի, Սնուփ Դոգի համար՝ կազմակերպվեն հանգանակություններ. Արմեն Մինասյան

Քաղաքագետ Արմեն Մինասյանը Ֆեյսբուքյան իր էջում «շինիչ առաջարկ» է հանրայնացրել:

Նա մասնավորապես գրել է. ««Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն անցած տարի ստացել է 497 մլն դրամի նվիրատվություն, որը ծախսել է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման վրա (հանած հիմնադրամի վարչական ծախսերը): Անցած 7 տարիներին` 2018-ից սկսած, այս հիմնադրամն այդ կարևոր մարդասիրական նպատակի վրա ծախսել է մոտ 6 մլն դոլար: Նիկոլի կառավարությունն այս տարի 6 մլն դոլար վճարել է Ջենիֆեր Լոպեսի համերգի (ուտել-խմելու) համար:

ԱՌԱՋԱՐԿՈւՄ Եմ` թող կառավարությունն այսուհետ վճարի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար, իսկ Լոպեսի, Սնուփ Դոգի ու մյուսների համերգների համար կազմակերպվեն ՍՄՍ հանգանակություններ ու այլ եղանակներով դրամահավաք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031