
Ջենիֆեր Էնիսթոնը խոստովանել է, որ 20 տարի փորձել է երեխա ունենալ

Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը Harper’s ամսագրին տված հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել վերջին 20 տարիների ընթացքում իր անձնական փորձառության մասին:
Ջենիֆեր Էնիսթոնը հայտարարել է, որ հոգնել է այն լուրերից, համաձայն որոնց դերասանուհին կարիերան ընտրել է մայրության փոխարեն։ Դերասանուհին խոստովանել է, որ 20 տարի փորձել է հղիանալ։
«Նրանք չգիտեին իմ պատմությունը, նրանք չգիտեին, թե ես ինչերի միջով եմ անցել վերջին 20 տարիների ընթացքում՝ փորձելով ընտանիք կազմել: Ես չեմ խոսելու իմ առողջական խնդիրների մասին: Դա ոչ մեկի գործը չէ: Բայց ինչ-որ պահի այլևս չես կարողանում լսել այն պատմությունը, թե ես երեխա չեմ ուզում, ընտանիք չեմ ուզում, որովհետև ես եսասեր եմ: Դա ինձ իսկապես ցավ է պատճառում. ես ընդամենը մարդ եմ»,- ասել է Էնիսթոնը:
Դերասանուհին մտահոգված է, որ լրատվամիջոցների դաժանությունը տեղափոխվել է նաև սոցիալական ցանցեր։
«Հիմա ցանկացած հիմար կարող է անանուն մնալ և գրել այն, ինչ ցանկանում է»,- նշել է նա։