Ոչ ոքին կհամարվի լավ արդյունք, որովհետև տնային խաղ չէ և ունենք ուժեղ մրցակից
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հունգարիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպման նախօրեին տեղի ունեցած ասուլիսում նշել է ազգային թիմի նպատակը առաջիկա խաղում։
«Ոչ մի տարբերություն չկա նախորդ հանդիպումների համեմատ, ունենք մեկ նպատակ՝ հասնել լավ արդյունքի և դրա համար անել հնարավոր ամեն ինչ։ Տրամադրվածությունն ու հոգեբանությունն այնպես է, որ շատ հեռու չենք նայում։ Մտածում ենք առաջիկա խաղի մասին և ցանկանում ենք հասնել լավ արդյունքի։
Հունգարիայի թիմի առաջատար և ավագ Սոբոսլաին շատ լավ ֆուտբոլստ է։ Ուսումնասիրել ենք նրա խաղը։ Համոզված եմ, որ մեզ համար խնդիրներ կստեղծի ոչ միայն նա, այլև ամբողջ թիմը։ Ճնշում լինելու է, խնդիրներ լինելու են։
Բայց մենք լավ թիմ ենք, հավատք և նվիրվածություն ունենք և վաղը կպայաքարենք։ Ես հավատում եմ իմ թիմին, իմ թիմը հավատում է ինձ։ Շատ բարդ խաղ է լինելու։ Պետք է հոգեբանորեն պինդ լինենք և նվիրված աշխատենք։
Ոչ ոքին կհամարվի լավ արդյունք, որովհետև տնային խաղ չէ և ունենք ուժեղ մրցակից»,- ասել է Եղիշե Մելիքյանը։
Հունգարիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Բուդապեշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։



