Հայ գերիների դատական գործընթացներն անկախ և անաչառ չեն, նման են նվաստացման բեմականացված ծեսերի. Սիրանուշ Սահակյանը՝ Վարշավայում
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հոկտեմբերի 6-ից 17-ը անցկացվող համաժողովի մասին, որը նվիրված ԵԱՀԿ երկրներում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խնդիրներին: Համաժողվին մասնակցել են նաև «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը և կազմակերպության անդամ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը։

«Սիրանուշ Սահակյանն իր ելույթում անդրադարձել է Բաքվում պահող հայ պատանդների խնդրին, այս հարցում Ադրբեջանի խտրական քաղաքականությանը։ Նրա խոսքով՝ հայ պատանդները թիրախավորվում են ոչ թե կատարած գործողությունների, այլ իրենց ինքնության համար։
Իրավապաշտպանը հակադարձել է նաև Ադրբաջանի պատվիրակության կեղծ թեզերին։
«Ադրբեջանը հայ պատանդներին զրկում է անկախ փաստաբաններ ունենալու հնարավորությունից, դատական գործընթացներն անկախ և անաչառ չեն և նման են նվաստացման բեմականացված ծեսերի։ Մինչդեռ, Ադրբեջանի կառավարությունը այս ֆորումին վստահեցնում է, որ հայ բանտարկյալները օգտվում են բոլոր իրավունքներից, այդ թվում՝ փաստաբանների հետ կապ հաստատելու հնարավորությունից։ Սակայն Բաքուն մերժել է իմ՝ որպես պատանդների ՄԻԵԴ-ի կողմից լիազորված ներակայացուցիչ, գերիների հետ հանդիպելու խնդրանքը։ 5 տարի շարունակ «թույլատրված» հանդիպումների թիվը 0 է։ Եթե «իրավունքների պաշտպանությունը» այսպիսին է, ապա մենք կարող ենք պատկերացնել Ադրբեջանում արդար դատաքննության մյուս բոլոր իրավունքների վիճակը», -ասել է Սիրանուշ Սահակյանը։



