Նուբարաշենի աղբավայրը ժամը 21։40-ի դրությամբ շարունակում է այրվել

Այս պահին Նուբարաշենի աղբավայրում շարունակվում է պայքարը բռնկված հրդեհի դեմ։

ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ հաշվարկները փոխարինում են միմյանց: Կրակը և ծուխը երևում է մի քանի կիլոմետրից։

Հիշեցնենք, որ այսօր գիշերը կրկին հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում։ Հսկայական թունավոր ծխի սյունը երևում է մի քանի տասնյակ կիլոմետրից։ Շրջակայքի բնակիչները հայտնում են, որ աղբավայրը միշտ էլ ծխում է և գիշերը բարձրացած քամին նպաստել է հրդեհի բռնկմանը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031