Թուրքիան Boeing-ի փոխարեն կարող է ֆրանսիական Airbus-ներ գնել

«Թուրքական ավիաուղիներ» (THY) ընկերության գործադիր խորհրդի նախագահ Ահմեդ Բոլաթը Ստոկհոլում անցկացված կլոր սեղան քննարկման ընթացքում հայտնել է, որ «Boeing 737 MAX» ինքնաթիռների պատվերների համար «CFM» ընկերության հետ բանակցություններն ընթացքի մեջ են: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական մամուլում շփոթացնող է համարվել այն, որ Բոլաթը նման հայտարարությանը զուգահեռ նաև նշել է, որ համաձայնության չհասնելու պարագայում կարող են դիտարկել ֆրանսիական «Airbus» ինքնաթիռները:

Հիշեցնենք, որ THY-ն 225 «Boeing» գնելու մասին հայտարարել էր անմիջապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցից վերադառնալուց հետո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031