Անքնություն ունեցող մարդկանց համար բացահայտվել է միջոց, որը կօգնի քնել 100 վայրկյանում

Քնի փորձագետ Ադիլ ուլ-Հաքը բացահայտել է, որ մշակել է արագ քնելու և գիշերվա կեսին արթնանալուց խուսափելու միջոց: Անքնության դեմ պայքարի նրա մեթոդը հրապարակել է Daily Mirror-ը:

Մասնագետն ընդգծել է, որ իր մեթոդը պահանջում է կենսակերպի մի քանի էական փոփոխություններ: Այնուամենայնիվ, նա վստահեցնում է, որ եթե հետևեք իր հրահանգներին, կկարողանաք քուն մտնել վայրկյանների ընթացքում:

Բժիշկը խորհուրդ է տալիս վերանայել սննդակարգը և կանոնավոր մարզվել: Մասնագետը պարզաբանել է, որ վարժությունները կարող են լինել ցանկացած տեսակի: Նրա կարծիքով՝ գլխավորը ժամը 6-ից հետո անշարժ նստելուց և գերծանրաբեռնվածությունից խուսափելն է: Նա նաև խորհուրդ է տվել երեկոյան ժամերին խուսափել արագ պատրաստվող և կծու սնունդից:

Արագ քնելու համար Ադիլ ուլ-Հաքը խորհուրդ է տվել օգտագործել ռազմական մեթոդ։ «Փակեք աչքերը և դանդաղ շնչեք։ Այնուհետև պատկերացրեք ձեր մարմնի յուրաքանչյուր մասը և փորձեք թուլացնել մարմնի առանձին հատվածները»,- խորհուրդ է տվել մասնագետը։ Նա նաև խորհուրդ է տվել ննջասենյակից հեռացնել հեռուստացույցը, սմարթֆոնները և այլ սարքեր, որոնք կարող են շեղել ուշադրությունը քնից։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս