«Այսօր լուրջ վտանգ ենք տեսնում՝ դեղձենու և բալենու հետ կապված. միանշանակ տեսնում ենք ծառերի ցրտահարություն: Այդ վտանգը կա նաև խաղողի այն այգիներում, որտեղ այգեթաղ չի կատարվել»:
Այսօրվա հանդիպման կենտրոնական թեման ՀայաստանԵվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրն է: Այսօր գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերն ավարտել են բանակցությունները:
Ինձ ավելի շատ անհանգստացնում է այն վիճակը, որն այսօր տիրում է մեր երկրում: Մենք այնքան ենք տարվել թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը քննադատելով, որ բացարձակապես մոռացել ենք հասարակությանը, նրա հետ աշխատելու բարոյականությունը:
«Կողմերը փորձում են ավելացնել զգոնությունը, նաև նոր միջոցներ են օգտագործում՝ տեխնիկայի և մարտավարության առումներով, ու այս ամենը վկայում է այն մասին, որ եթե ոչ լայնամասշտաբ, ապա ապրիլյան սրացման նման սրացման հավանականությունը բավականին մեծ է»:
«Հիմա Ադրբեջանի գերխնդիրը շատ ավելի մեծ տարածքներ գրավելն է, առավել հավանականությամբ՝ շփման գծի հարավ-արևելքում»:
«Փառք մեր զինվորներին և հրամանատարներին, որ զգոն են եղել: Այսուհանդերձ, պետք է նկատել, որ նորից ռազմական գործողությունների էսկալացիա է տեղի ունենում: Այս ամենը չի կարելի որպես առանձին դրվագ դիտարկել, սա ապրիլյան պատերազմի շարունակությունն է և նախերգանքը նոր պատերազմական գործողությունների համար»:
Եեկ ադրբեջանական դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը:
«Մենք փորձել ենք հավասարության դաշտ ապահովել բոլորի համար, այսինքն` եթե նախարարի եղբայրն էլ մասնակցի, հաղթելու համար պետք է ամենալավ պայմանն առաջարկի։ Իսկ գին-որակ հարաբերակցությունը գնումների պրակտիկայում այդքան էլ չի աշխատում»։
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը վերջերս հայտարարել էր, թե Հայաստանի և Ղարաբաղի՝ մի պետություն լինելու գաղափարը լրիվ իրականանալի է։ 168.am-ը Վ.Օսկանյանից հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչո՞ւ իր պաշտոնավարման տարիներին այդ գաղափարը կյանքի չի կոչել։
Սոցիալական և հասարակական կյանքի փոփոխություններից ելնելով` վերջին ժամանակաշրջանում նախադպրոցականներն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են մուլտֆիլմեր դիտելով։
Տեսախցիկների և արագաչափերի չեղարկման մասին ևս Գ. Մինասյանը դեմ արտահայտվեց, քանի որ այսօր դրանց եկամուտներն ուղղվում են բյուջե, ու դրանով լուծվում են բազում խնդիրներ:
«Կարծում եմ՝ վաղուց արդեն չկան այնպիսի տղամարդկային գործեր, որ կինը չի կարողանում անել: Մեկ-երկու դար առաջ գուցե նման խնդիր կար, բայց ոչ այսօր: Չասեմ, որ գրելու տարածքն էլ անիմաստ պայքարի գոտի չի, թե՝ եկեք տեսնենք՝ ով ինչ կարող է անել, ինչ՝ ոչ: Գրականությունը շատ ավելի հետաքրքիր տեղ է»:
«Լինում են դեպքեր, երբ դերասանը բացարձակ մասնագիտական հմտություններ չունի, և որպես մարդ էլ՝ կեղծ է։ Այդ դեպքում ռեժիսորին միայն մի բան է մնում՝ փակել աչքերը»:
Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը 122մմ Դ-30 հաուբից և Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց:
2016 թվականին Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները հիմնականում տխուր էին։ Քիչ թե շատ ուրախալի էին միայն արտաքին առևտրաշրջանառության տվյալները։ 2016 թվականին արտահանումն աճել է 20%-ով և կազմել 1 մլրդ 782.9 մլն դոլար։ Այդ թվում` զգալիորեն աճել է արտահանումը դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ։
«Հակամարտող կողմերը նկատում են ծանր զինտեխնիկա շփման գծին մոտ, ապա՝ դրա տեղաշարժ, ստորաբաժանումների կուտակումներ, և այլն, և այլն, սա մեկ օրում տեղի չի ունենում, ուստի այն համոզմանն եմ, որ որևէ կողմի համար անակնկալ հարված կամ պատերազմի անակնկալ մեկնարկ չի կարող լինել»:
Բացի ռազմական պատասխան գործողություններից, Մ.Սարգսյանի կարծիքով՝ հայկական կողմը պետք է դիվանագիտական աշխատանք կատարի և շարունակի ապրիլյան պատերազմից հետո որդեգրած քաղաքականությունը, բազմաթիվ հայտարությունները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն ու դրան կից տեսանյութն առ այն, թե իբր Թալիշի հատվածում շարքից հանվել է արցախյան ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք և երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում:
Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ձեզ է ներկայացնում գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին վկայող երկու տեսագրություն:
Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը: Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ:
Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:
2016 թվականին Հայաստանի արտահանումն աճեց 20%-ով, այդ թվում՝ դեպի Ռուսաստան արտահանումը՝ 51.5%-ով (արտահանման ծավալը դեպի ՌԴ կազմել է 371 մլն դոլար)։
Մեր վարչապետի ակտիվ հանդիպումները, նույնիսկ քսան պաշտոնատարի հետ Վրաստան այցի մասին հաղորդագրությունները ստվերվում են: Լրատվական դաշտում հիմնականը խորհրդարանական ընտրությունների թեման է
«Ես վստահ եմ, որ այս համակարգի լիարժեք գործելու պարագայում մենք ապահովելու ենք նույնիսկ սոցիալական խարտիայով նախատեսված 40% միջին փոխհատուցման գործակիցը, որը գերնպատակն է»:
Այսօր առավոտից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից, այդ թվում՝ 120 միլիմետրանոց, և Դ-44 տիպի հրանոթներից շարունակել է հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ժամը 10:00-11:30-ի սահմաններում:
«Մտավախություն կար, որ մեզ թշնամի պետությունը կարող է հանկարծ Սամվել Բաբայանի նկատմամբ ոտնձգություն անել, բայց հիմա էլ մտավախություն կա, որ այդ նույն թշնամի պետությունն Արցախում անցկացված հանրաքվեի հետ կապված, որպես բնութագիր՝ կարող է այդ նույն հերոսի մտքերը տիրաժավորել: Հասկանո՞ւմ եք՝ դա ինչ մեծ վտանգ է»:
«Եթե ձեզ հետաքրքրում է՝ լինելո՞ւ է արդյոք Լարսի այլընտրանքը, ապա կարող եմ ձեզ հավաստիացնել, որ, այո՛, լինելու է: Մնացածի մասին՝ հետո, առայժմ չեմ բացում փակագծերը: Մենք համաձայնության ենք եկել ինչպես Լարսի, այնպես Էլ Էներգետիկական միջանցքի շուրջ»,-ասել է Կարապետյանը:
«Շատ բան հնարավոր չէ կանխատեսել, բայց այս պահի դրությամբ մենք լավատես ենք, որ Հայաստանի քաղաքացիներին պետք է քաջալերենք, որպեսզի նրանք գնան ընտրության՝ հավատալով, որ իրենց ձայնը հաշվի կառնվի այս անգամ»:
Արդեն ներկայացվել են խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների ցուցակները։ Հայաստանն այլևս նախընտրական փուլում է։ Ինչպիսի՞ն կլինի նոր խորհրդարանը, ո՞ր ուժերն առավել մեծ հնարավորություն ունեն հայտնվելու ԱԺ-ում:
Ի՞նչ եք կարծում` եթե խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերից մեկը հայտարարի, որ իշխանության գալու դեպքում կենսաթոշակը կդարձնի 500 հազար դրամ, ուսուցիչների աշխատավարձը` 1 մլն դրամ, կիսով չափ կնվազեցնի սպառողական ապրանքների գները, իսկ հանրային ծառայությունները (գազ, էլեկտրաէներգիա, ջուր) կդարձնի անվճար` ի՞նչ տեղի կունենա դրանից հետո։