Արամ Սարգսյանը՝ Արմեն Սարգսյանի թեկնածության մասին

Այսօր «Ելք» դաշինքի հրավիրած երթից առաջ պատգամավոր Արամ Սարգսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրած նախագահի թեկնածուի հարցին:

Հիշեցնենք, որ նախագահն առաջադրել էր Արմեն Սարգսյանի թեկնածությունը:

Արամ Սարգսյանն ասաց, որ Արմեն Սարգսյան անհատի մասով իրենց դաշինքում քննարկում կլինի, կասեն. «Մենք չենք կարծում, որ այսօր ՀՀ առաջին խնդիրը նախագահի թեկնածուի խնդիրն է: Անձամբ ինձ համար ամենանախընտրելի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է»:

Ա. Սարգսյանն ասաց, որ երթից հետո կքննարկեն այդ հարցը: Նա չի գտնում, որ այսօր նախագահի թեկնածուի անունը հայտարարելը պատահական էր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031