Մեր այն հարցին, թե Թուրքիայի կողմից S-400-ների ձեռքբերումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեզ համար, նա պատասխանեց, որ բանակցությունները դրական ընթացք են ունենում, բայց պետք է արձանագրել, որ S-400-ները դեռևս Թուրքիայում չեն:
«Մեկ օր է մնացել, եկեք էս մեկ օրն էլ սպասենք, բոլոր հարցերի պատասխանը կլինի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան հարցի, թե Բրյուսելյան գագաթնաժողովում ինչ խութեր կան ՀՀ-ԵՄ պայմանագրի հետ կապված։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ադրբեջանը դեմ է այդ պլանի մի քանի կետերին, այդ թվում՝ հանրաքվեի անցկացմանը, ինչը ներկայումս Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին զուգահեռ բանակցությունների առարկան է, և որին դեմ չէ Արևմուտքը:
«Ադրբեջանը այդքան էլ հետաքրքրված չէ ԵՄ-ին միանալու հարցով, նրան պետք է ԵՄ աջակցությունը՝ Արցախում պատերազմ սկսելու համար: Հարցն այն է, թե ԵՄ-ն կտա՞ այդ տեղեկանքը, թե՞ ոչ»:
Միջին ամսական անվանական աշխատավարձը 2017-ի երկրորդ և երրորդ եռամսյակներում աճ է գրանցել:
«Դիզայներների մրցույթը թաքուն չի եղել, Կենտրոնական բանկը բազմիցս հայտարարել է, որ լինելու է մրցույթ, մրցույթին կարող են մասնակցել բոլորը, այսինքն՝ դա գաղտնի չի եղել, մենք դրա մասին այնքան ենք խոսել, ինչքան հնարավոր չէ»
Քաղաքական վերլուծաբան (Թբիլիսի) Գելա Վասաձեի կարծիքով՝ Շրջանակային և Ասոցացման համաձայնագրերի հիմնական տարբերությունն այն է, որ երկրորդը ներառում է նաև ազատ առևտրի ռեժիմ:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը շատ օգտակար է Հայաստանի համար, թեև չի ներառում ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտին:
«Ծառայողական քննություն պետք է իրականացվի և կիրականացվի, արդյունքները պարզ կլինեն, իրականությունը պարզ կլինի, իսկ այս պահին կարևոր չի, թե ով ինչ է խոսում: Օպերատիվ տեղեկատվություն ես պարտավոր չեմ ԶԼՄ-ներին ասել»:
Նոյեմբերի 24-ին Բրյուսելյան գագաթաժողովի ժամանակ նախատեսվում է ստորագրել «Արևելյան գործընկերության» եզրափակիչ հռչակագիրը, որում սովորաբար անդրադարձ է լինում հակամարտություններին, այդ թվում՝ ԼՂ հակամարտությանը:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ռուսական «Բիլայն» ընկերությունը բանակցություններ է սկսել «ՌոսՏելեկոմը» գնելու համար:
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 11.4 դրամով թանկացնելու որոշում ընդունեց, սակայն սպառողների համար սակագինը կմնա նույնը:
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ:
«Դա ցուցիչ չէ, դա ցուցանիշ չէ…»,- անցած շաբաթ ԱԺ-ում ասում էր ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ արձագանքելով իր գործընկերների այն դիտարկումներին, որ 2018 թվականի բյուջեով աշխատավարձերի և թոշակների բարձրացում չի նախատեսվում։
«Եվրասիական տնտեսական միությունը ևս դեմ չէր լինի օգտվել այս օրինակից և համագործակցել Եվրոպական միության հետ, քանի որ իզոլյացված հնարավոր չէ զարգացնել միություն»:
Հուզական այրումն առկա է, երբ մարդը գտնվում է և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես, և՛ մտավոր հյուծված վիճակում: Նման վիճակում գտնվող անձը չի կարողանում վաղ արթնանալ և անցնել մտավոր աշխատանքի:
«Հիմա այնպիսի շրջան է, որ ամառային վարակները նվազում են, իսկ ձմեռայինները՝ դեռ չեն սկսվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
«Տրամարդված ենք Ռուսաստանի և համանախագահ երկրների հետ շարունակել ջանքերը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար»:
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն տրվեց «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագրին:
«ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ մեծ լավատեսություն չէի հայտնի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ ժամանել է Հայաստան։ Նա Երևան է եկել Բաքվից, որտեղ ուշագրավ հայտարարություններ է արել։ Նախ՝ Լավրովն ասել է, որ չնայած ռուս-ամերիկյան լուրջ տարաձայնություններին, Մինսկի խմբում ռուս-ամերիկյան գործակցությունը չի տուժել, և Մոսկվան Ղարաբաղյան խնդրում ունի նույն դիրքորոշումը, ինչ և Փարիզն ու Վաշինգտոնը:
Մեր թղթակցի հետ զրույցում ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովն անդրադառնալով հարցին, թե ստորագրվելիք համաձայնագիրն ինչպե՞ս կանդրադառնա Երևան-Մոսկվա հարաբերությունների վրա, պատասխանել է, որ ամեն բան վաղուց պարզ է` Ռուսաստանն ու Եվրասիական տնտեսական միությունն այս համաձայնագիրը մարտահրավեր չեն դիտարկում, ինչպես 2013թ., երբ Հայաստանը պատրաստվում էր Եվրամիության հետ բոլորովին այլ որակի համաձայնագիր` Ասոցացման համաձայնագիր ստորագրել:
Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարներից յուրաքանչյուրը տեղական իշխանիկների յուրօրինակ նմուշ է։ Ի՞նչ կարողություն են հայտարարագրել նրանք, ո՞վ է ամենաաղքատն ու ո՞վ՝ ամենահարուստը։
«ՆԱՏՕ-ի կանոնադրության մեջ հատուկ դրույթ չկա, որն արգելի ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի՝ այլ երկրներից սպառազինություն ձեռք բերել, կան որոշ օրինակներ։ Այսինքն՝ սա գործնականում դրսևորված մոտեցում է. ՆԱՏՕ-ի անդամ տարբեր երկրներ համագործակցում են ոչ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, գնում են սպառազինություն»:
«Քաղաքական մոտիվները շատ պարզ են, որովհետև ռուսական որոշ շրջանների, բնականաբար, դուր չի գալիս, որ Հայաստան-ԵՄ պայմանագիրը պետք է կնքվի»:
Կրթության, գիտության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում հաջորդ տարվա բյուջետային հատկացումների նվազումը չի ազդելու մատուցվող ծառայությունների քանակի ու որակի վրա:
Վ.Բաղդասարյանի խոսքով՝ Սահմանադրության և ՏԻՄ օրենքի հակասությունն ԱԺ խնդիրն է, այժմ ինչ կատարվում է, համահունչ է Սահմանադրությանը, իսկ լեգիտիմության ճգնաժամ չկա, քանի որ ավագանին շարժվել է ՏԻՄ օրենքով։
«ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից։ Մենք թվարկեցինք այն իրողությունները, որ այսօր նկատելի են, և առաջին արդյունքները կան: Մյուսներին կարող եք հարցնել խղճի մասին, թե ինչպե՞ս էին, եթե ոչ՝ փառաբանում, ապա՝ կողմ քվեարկում նախորդ որոշ կառավարությունների բյուջեին, և ինչ դրական ցուցանիշներ կային»:
2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով
Պարենային զամբյուղի արժեքը Հայաստանում 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով կազմում է 31407.8 դրամ,