Բաժիններ՝

«Նույն բանն է, որ, ասեք, նախագիծ բերեք՝ մարդկանց վրա դնենք ժուչոկներ». Նաիրա Զոհրաբյան

«Ի՞նչն է խնդիրը, որ առաջին հայացքից պոզիտիվ, օրինաչափ թվացող նախաձեռնությունն առաջացնում է նման մտահոգություններ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում են անշարժ տեսաձայնագրման և լուսանկարահանման տեխնիկա տեղադրել հանրային վայրերում, ինչպես նաև՝ շարժական տեխնիկա տալ ոստիկաններին:

Ն. Զոհրաբյանը, պատասխանելով իր իսկ հնչեցրած հարցին, ասաց, որ տարիներ շարունակ Հայաստանում եղել են քաղաքական հաշվեհարդարներ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ դատվճիռներ, քաղաքական տարբեր նկատառումներից ելնելով՝ որոշումներ: Ըստ նրա՝ այդ ամենը դեռևս լինելու է, քանի դեռ մենք չունենք անկախ դատական համակարգ:

«Այն մտահոգությունները, որ իմ գործընկերները հնչեցնում են, իրավունք ունեն գոյություն ունենալ, որովհետև մենք բոլորս իրավունք ունենք ունենալու ողջամիտ կասկածներ, որ այն, ինչ առաջարկվում է կառավարության կողմից, օգտագործվելու է ի չարս: Նույն բանն է, որ ասեք, նախագիծ բերեք՝ մարդկանց վրա դնենք ժուչոկներ, որովհետև այդ մարդ կարող է ինչ-որ մի տեղ ինչ-որ հանցագործության ականատես կամ մասնակից լինել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031