Ավագ դպորցն ամբողջովին ձախողված է․ Արման Թաթոյանը 9+2+1 նոր մոդել է առաջարկում

Հայաստանում կրթական համակարգ պետք է վերափոխվի, քանի որ մասնավորապես ավագ դպրոցն ամբողջությամբ ձախողված է։ Այսօր Երևանի Կենտրոն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
«Սովորեցնում է՝ ինչպես չսովորել»,- կարծում է Թաթոյանը։
Նրա խոսքով՝ ավագ դպրոցում թեմաները կա՛մ կրկնվում են, կա՛մ անհետաքրքիր են, ուստի երեխաներից շատերը նախընտրում են չգնալ ավագ դպրոց, այլ աշխատանքի ընդունվել։
Թաթոյանը կրթական նոր մոդել է առաջարկում՝ 9+2+1։ Ըստ այդ մոդելի՝ պարտադիր է դառնալու 9+2ը, ըստ որի՝ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ավագ դպրոցի 2 տարիներին աշակերտը զուգահեռ ստանալու է նաև միջին մասնագիտական կրթություն, օրինակ, վարսավիրական գործ, վեբ-դիզայն և այլն։
12-րդ դասարանն արդեն կդառնա կամավոր այն աշակերտների համար, ովքեր ցանկանում են շարունակել կրթությունը բուհում, և այս տարվա դասապրոցեսը պետք է նախապատրաստի աշակերտին բուհի համար։
Թաթոյանն առաջարկում է նաև ամուր կապ ստեղծել բուհի և աշխատաշուկայի միջև, որպեսզի բուհում պրակտիկ գիտելիքներ տրվեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031