Փաշինյանը դարձյալ ստում է. Լիլիթ Գալստյան
Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանը շարունակում է ստի հերթական ռեկորդ սահմանել՝ գերազանցելով ինքն իրեն։ «Ինչ, որ Ղարաբաղում կառուցվել է չկառուցածի հաշիվ է, միանշանակ և աներկբա», հայտարարում է օրը ցերեկով․․․
Նախ արձանագրենք, որ
«Հայաստան» հիմնադրամի շրջանակներում 1995-ից մինչև 2020թ․ 44-օրյա պատերազմը շուրջ 200 մլն դոլլարի ներդրում է կատարվել Արցախում։
Կառուցվել են՝
📌Գորիս-Ստեփանակերտ միջպետական ճանապարհը,
📌Հյուսիս- Հարավ ճանապարհը /Արցախի ներսում,
📌Վարդենիս-Մարտակերտ մագիստրալը/Քելբաջար/-17միլիարդ դրամ,
📌100-ից ավելի դպրոցներ․դպրոցաշինության հարցը գրեթե լուծված էր,
📌100-ավոր կմ-երի ոռոգման և ջրային համակարգեր,
📌15 նոր հիվանդանոցներ,
📌Մի քանի տասնյակ համայնքային կենտրոններ,
📌50-ից ավելի մանկապարտեզներ,
📌Շուշիի մշակույթի տունը,
📌100-ավոր անհատական տներ․․․
Սա ոչ ամբողջական ցանկն է․․․
«Հայաստան» հիմնադրամի կողքին տասնյակ այլ ֆոնդեր և անհատներ են մասնակցել Արցախի վերածնունդին․․․
Ի դեպ, ի պաշտոնե վարչապետը Հայաստան հիմնադրամի խորհրդի անդամ է․ պիտի որ իրազեկ լիներ։
Եվ շատ կարևոր մի իրողություն․
📌2020թ․ 44 օրյա պատերազմից հետո ՀՀ կառավարությունը Արցախի կառավարության հետ համատեղ 110 մլն դրամի բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների ծրագիր է հաստատել՝ գործակցությամբ <<Հայաստան>> հիմնադրամի։
Կառավարության համատեղ նիստում անգամ հայտարարել է․ «Կունենանք 110 միլիարդ դրամանոց դրամագլուխ, որով և կիրականացնենք բնակարանաշինության և ենթակառուցվածքների ծրագիրը>>։
Եթե Արցախը հայկական չէր կամ պիտի հանձնեիր, ինչո՞ւ էիր միլինավոր դոլարների գումարներ մսխում։
Այս պահին «Հայաստան հիմնադրամի կայքէջը վերազինման ընթացքի մեջ է։ Կարող եմ եզրակացնել, որ ավելի շուտ հետքերը ջնջելու ընթացքի մեջ են։
Ուրանալն այսպես է լինում, եթե մի ամբողջ Հայրենիք- Արցախ ես ուրանում, այնտեղ կառուցածն ի՜նչ է որ․․․»:



