Պարզվում է, որ 2015 և 2016թթ. «Էյր Արմենիա» ընկերությունը ֆիզիկական անձանցից գանձել է ավիատոմսերի արժեքի մեջ մտնող պետական տուրքի գումարը: Ըստ ՊԵԿ-ի, այդ ընկերությունը երկու տարվա ընթացքում գանձել է 683 մլն 753 հազար դրամ: Բարեխղճորեն գանձել է, բայց չարամտորեն չի փոխանցել պետբյուջե:
«Նա փորձում է հասկացնել, որ, թեև Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրել, կարևոր ոլորտներում համագործակցության առաջին դիրքերում Ռուսաստանի հետ հարաբերություններն են և դա էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը»։
«Կոռուպցիայի դեմ պայքարը եղել է, ավելի է խորանալու, ցավոք, կոռուպցիան որևէ երկրում հաղթահարված չէ։ Գերիշխող դիրքի չարաշահումների դեմ պայքարը եղել է և լինելու է, ցավոք, որևէ երկրում դրա դրսևորումներն իսպառ վերացված չեն։ Կան խախտումներ, կա խախտումների դեմ պայքար»։
Այսօր Արաբկիր վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպումից հետո լրագրողները վարչապետ Կարեն Կարապետյանից հետարքրքվեցին՝ «հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան վերաբերյալ նա ի՞նչ գնահատական ունի:
Այս շաբաթվա քննարկման թեման էր՝ խորհրդարանական ընտրություններում մասնակցող կուսակցությունների և դաշինքների արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:
«Մենք պետք է ուրախ լինենք, որ ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվեցին, և, որ համաձայնագիրը պատրաստ է իր քաղաքական բովանդակությամբ»:
«Մենք ուշադիր հետևում ենք իրավապահ մարմինների՝ Ոստիկանության, Քննչական կոմիտեի գործունեությանը, և հույս ունեմ, որ նրանք կիրականացնեն իրենց աշխատանքը, քանի որ բռնության հետագա դեպքերի կանխարգելումը նրանց պարտավորությունն է»։
«ՀՀ նախագահն «Իզվեստիա» թերթում Մոսկվայի համար հետաքրքրական առաջարկներով է հանդես եկել։ Կարծում եմ՝ ՌԴ իշխանություններին կհետաքրքրի Հայաստանի նախագահի առաջարկը՝ հաշվի առնելով Հարավային օկրուգի ամրապնդման ռուսական քաղաքականությունը, որը տարածվում է ռուսական ռազմաբազայի վրա՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու կարևորությունը ռուսական անվտանգային ընկալումներում»:
«Մի քիչ շքերթի է նմանվում այս քարոզարշավը, անկեղծ ասած, չեմ էլ հասկանում՝ զինվորականների՞, թե՞ միասեռականների շքերթի»,- կեսկատակ նկատում է Ռուբեն Բաբայանը:
Ապրում ենք հետաքրքիր ժամանակահատվածում, կրկին կանգնած ենք ընտրության առաջ և այսօր պետք է որոշենք, թե վաղվա օրն ինչպես ենք ապրելու: Էրեբունի վարչական շրջանում նախընտրական հանդիպմանը հայտարարեց Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մարտի 14-ին ժամը 18։00-ի սահմաններում 555DD55 պետհամարանիշով Toyota Hilux մակնիշի ավտոմեքենան ապօրինի ներխուժել է «Լիդիան Արմենիա» ընկերության պահպանվող փակ տարածք։ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները, ովքեր տեղի համայնքների բնակիչներ են, ճանաչել են վարորդին՝ Վահագն Արսենյանին, և դատելով նրա գործողությունների բնույթից՝ եզրակացրել են, որ վերջինս ոչ սթափ վիճակում է»։
Ես տեղյակ եմ, որ իրավապահ մարմինները արդեն իսկ իրականացնում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական գործողությունները նշված դեպքին օբյեկտիվ և բազմակողմանի իրավական գնահատական տալու համար:
168.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան արտակարգ դեպք է գրանցվել «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի հանքավայրի շինհրապարակում, որը վերահսկվող փակ տարածք է։
Ավելի նախանձելի վիճակ իշխող կուսակցության համար դժվար էր պատկերացնել։ Այն աստիճանի նախանձելի, որ ՀՀԿ-ն անգամ չի արձագանքում անիրատեսական խոստումներ տվող ուժերին՝ թույլ տալով, որ դրանով զբաղվեն ուրիշները, իսկ ինքը հանգիստ զբաղվում է իր «գլամուրային» արշավով։
«Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ մոտ ապագայում այս Իրան-ԵԱՏՄ համագործակցությունը չի կարող ընթանալ ողջ ծավալով առկա այս խնդիրների պատճառով»։
«Ինչքան բարձր է վստահության աստիճանը, այնքան քիչ են ծախսերը: Վստահելով՝ մարդիկ անում են ավելի շատ, քան պետք է անեն՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները: Իսկ վստահությունը, առաջին հերթին, հիմնված է գիտելիքների վրա»,- ասում է Վարդանյանը:
«Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի հետաքննության մեխանիզմի և ԵԱՀԿ դիտորդների քանակի ավելացման շուրջ: Սակայն Ադրբեջանը, ինչպես և նախկինում, խուսափում է այս պայմանավորվածությունների կատարումից»,- ասաց Ս. Սարգսյանը:
ՀՀ իշխանությունները Թուրքիային հարաբերություններ վերականգնելու բացեիբաց կոչեր են անում, բնականաբար, առանց նախապայմանների։ Տպավորություն է ստեղծվում, որ սա Արևմուտքի հետ համաձայնեցված մոտեցում է, որով Արևմուտքը Հայաստանի միջոցով Թուրքիային հնարավորություն է տալիս մի կայունացնող քայլ իրականացնել և փոխել սեփական իմիջը տարածաշրջանում»։
«Մոսկվան նման երաշխիքներ տալ չի կարող, քանի որ ներկայումս, երբ նախապատրաստվում է այս այցը, ԼՂ հակամարտությունն արդեն սեփական կյանքը, ավելի ճիշտ, մահն է ապրում»։
«Ներկայումս հույս կա, որ ՀՀ նախագահի՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու ծրագիրը կաշխատի, ինչպես և ծրագրել են դրա նախաձեռնողները։ Իրավիճակի ոչ ստանդարտ զարգացման հնարավորության մասին քչերն են մտածում, քանի որ դա չափազանց բարդ է և որևէ մեկին այս պահի դրությամբ անհրաժեշտ չէ»։
«Պարոն Բագրատյանը դեմ ելույթ է ունեցել ու քվեարկությանը ներկա չի եղել։ Դե թող էդքան, էսպես կոչված, դուխով վարչապետ էր նախկին, թող գար դեմ քվեարկեր։ Պարոն Բագրատյանը դուխ չի ունեցել դեմ քվեարկի։ Դեմ ըլլալով՝ դահլիճից դուրս ա եկել, որ չքվեարկի՞ պարոն Բագրատյանը։ Ով խոսի, խոսի, պարոն Բագրատյանը էդ թեմայով ոչ մի բան չի կարող խոսել»:
«Ես կուզեի, որ Հայաստանը սպիտակով քայլ անի և նախաձեռնողը լինի։ Հայաստանը շահելու է հենց դրա համար, որ ինքը նախաձեռնողն է, քանի որ ակնհայտ երևում է, որ եռանախագահներն օղակն ավելի են նեղացնելու, և խնդիրը պետք է լուծվի տեղում»։
«Չեմ ուզում մանրամասնել, բայց շատ մեծ բարեփոխումներ են լինելու այդ ոլորտներում, ինչը հնարավորություն է տալու նույն բյուջեի պարագայում ավելի որակյալ ծառայություն մատուցել և դաշտը 20-30%-ով մեծացնել»:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ավան վարչական շրջանում հանդիպում է ընտրողների հետ:
«Հիմա էս կինը գնում ա Մուկուչյանի մոտ, երեխուն հետն ա տանում, ասում ա՝ պարո՛ն Մուկուչյան, ես էկել եմ, այ էս վիճակն ա, որ դու թույլ չես տալիս, որ Ծառուկյանն օգնի։ Ինքը թուղթը գրում ա՝ Ծառուկյան, կարելի ա, գալիս ես, անմիջապես հարցը լուծում եմ։ Հասկացա՞ր, թե՞ ոչ»։
Ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը՝ 1 084 933-ը, հանգրվանել են բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և նման այլ վայրերում
«Ես կարծում եմ, որ «գնդակն» առավելապես լինելու է նոր կառավարության «խաղադաշտում», բայց թվում է, որ ով էլ հաղթանակի ընտրություններում՝ կցանկանա վավերացնել ԵՄ-ի հետ բանակցված նոր համաձայնագիրը»։
Հոգեբանորեն առողջ մարդը բանավեճի ժամանակ զրուցակցին կարող է ասել, որ նրանք միասին և՛ ճիշտ են, և՛ սխալ: Նա կարող է ցանկացած իրավիճակում ընդունել, որ ինչ-որ երևույթ միաժամանակ և՛ հիասքանչ է, և՛ ահավոր, կամ ինչ-որ մեկը կարող է բարին կամենալ, սակայն վնաս հասցնել:
«Երբ փորձում եմ հասկանալ, թե ինչո՞ւ բանավեճ չկա, գալիս եմ մի այլ տխուր իրողության, որ գաղափարները չեն, որ որոշելու են այս ընտրությունների ելքը, այլ ինչ-որ չափով որոշելու է փողը»:
«Մեր ծնողների սխալն այն էր, որ նրանք ցանկացել են, որպեսզի իրենց երեխաները լինեն այնպիսին, ինչպիսին իրենք են ուզում տեսնել: Եվ միայն այդպիսին: Մի կողմ էր դրվում տարբերակը, որ այդ երեխան չի ցանկանում կրկնել ծնողի ուղին, լինել նրա պես, ընտրել նույն մասնագիտությունը»: