![](/banners/BeFunky-design.jpg)
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել
![](https://168.am/wp-content/uploads/2017/06/ashot-manukyan.jpg)
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկատվությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը:
«Այո, նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա շարունակում է աշխատել, այսօր էլ հանդիպում է ունեցել»,-ասաց Վասակ Թարփոշյանը:
Աշոտ Մանուկյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել 2016թ. հոկտեմբերի 6-ին: