Սամվել Կարապետյանը Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչների հետ հանդիպմանը խոսել է գյուղմթերքի վերամշակման ծրագրերի մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ կուսակցությունը հատուկ ծրագիր է մշակելու Արարատյան դաշտավայրի գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության զարգացման համար։Կարապետյանն այս մասին ասել է քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպումը կայացել է Կարապետյանի առանձնատան բակում, քանի որ նա գտնվում է տնային կալանքի տակ ու չէր կարող հանդիպումն այլ վայրում անցկացնել:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է միջազգային շուկաներում ներկայացնել Արարատյան դաշտավայրի գյուղմթերքը և ապահովել, որպեսզի գյուղացիները ստիպված չլինեն արտադրանքը ցածր գնով վաճառել։

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ դուք ձեր արտադրանքը էժան չվաճառեք»,- հայտարարել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է ձևավորել համակարգ, որի միջոցով գյուղացիները նախապես կկարողանան հաշվարկել իրենց եկամուտները և խուսափել անհարկի վարկային բեռից։

«Մարդը պետք է հենց սկզբից, տարին սկսված, իմանա՝ տարվա վերջում մոտավորապես ինչքան փող ունի»,- նշել է նա։

Կարապետյանն ընդգծել է նաև վերամշակող արդյունաբերության զարգացման անհրաժեշտությունը։

«Մենք պետք է ոչ թե ծիրանը կամ խաղողը վաճառենք որպես ծիրան կամ խաղող, այլ վերամշակենք՝ ստեղծելով հավելյալ արժեք»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ դա հնարավորություն կտա նվազեցնել նաև Լարսի անցակետի հետ կապված ռիսկերը և գյուղմթերքը վաճառել ավելի շահավետ պայմաններով։

Կարապետյանը հայտարարել է, որ ծրագրերի շրջանակում նախատեսվում է զարգացնել նաև գինեգործական և զբոսաշրջային կենտրոններ։

«Անպայման նույն բանը մենք զարգացնելու ենք ձեր սիրուն շրջաններում։ Էջմիածնի շրջանի համար մենք ունենք առաջին քրիստոնեության կենտրոնը»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Արարատի և Արմավիրի մարզերի զարգացումը Հայաստանի ամենաարագ իրականացվող ծրագրերից մեկը կարող է դառնալ։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031