Ձեր բախտը բերել է. դուք ամեն օր նայում եք Արարատին ու Սուրբ Էջմիածնին. Սամվել Կարապետյանը՝ Արարատի ու Արմավիրի մարզի բնակիչներին
Դուք վստահ եք, որ մենք հաղթելու ենք, դրա համար ինչքան շուտ իմանանք ձեր խնդիրները, այդքան շուտ կմտածենք դրանց մասին ու շուտ լուծումներ կգտնենք։ Այս մասին Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:
«Դուք աշխարհի ամենաերջանիկ մարդիկ եք, որովհետև ամենամոտն եք կանգնած, ամեն օր նայում եք Արարատ լեռան, ամենամոտն եք մեր Սուրբ Էջմիածնին, դրա համար այդ կողմից իրոք ձեր բախտը բերել է, բայց ձեր բախտը չի բերել, որ ոչ ոք ձեր մասին չի մտածել այսքան ժամանակ»,-նշել է նա:
Հանդիպմանը բնակիչները ներկայացրել են իրենց գյուղերի խնդիրներն ու ստացել հստակ լուծումներով պատասխաններ։



