Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը մտադիր է հաջորդ շաբաթ Կիևին տրամադրել 90 միլիարդ եվրոյի առաջին մասնաբաժինը

Եվրոպական հանձնաժողովն ակնկալում է հաջորդ շաբաթ Կիևին տրամադրել 2026-2027 թվականների համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ռազմական ֆինանսավորման ծրագրի առաջին մանսաբաժինը, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

Լրագրողների հետ նրա զրույցի տեսանյութը տարածել է ԵՄ արտաքին գործերի խորհուրդը։

«Մենք ակնկալում ենք առաջին վճարումներն անել արդեն հաջորդ շաբաթ», – հայտարարել է նա՝ պատասխանելով ուկրաինացի լրագրողների հարցին 90 միլիարդ եվրոյի ծրագրից միջոցների տրամադրման ժամկետների վերաբերյալ:

ԵՄ խորհուրդն ապրիլի վերջին հաստատել է Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը՝ 2026-2027 թվականներին երկրի ֆինանսական և ռազմական կարիքները հոգալու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031