Բրյուսելն ունի Անկարայի կարիքը. Radio France Internationale

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա կատարված հարձակումները նոր ճգնաժամ են առաջացրել Հյուսիսատլանտյան դաշինքում՝ ՆԱՏՕ-ում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

ԱՄՆ նախգահ Դոնալդ Թրամփը Եվրոպային հորդորել էր միջոցներ ձեռնարկել Հորմուզի նեղուցի վերաբերյալ, սակայն ապարդյուն։ Դրանից հետո Եվրոպական միության (ԵՄ) երկրները սկսեցին նոր անվտանգության հովանոց փնտրել՝ առանց ԱՄՆ-ի։

Այդ ֆոնին Ֆրանսիայում գործող միջազգային լրատվական ռադիոկայանը (Radio France Internationale – RFI) հայտնել է, որ այս փուլում Թուրքիան աչքի է ընկնում որպես Եվրոպայի համար անփոխարինելի ռազմական գործընկեր։ Մասնավորապես նշել է, որ Եվրոպայի դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ փոխվել է և ընդգծվել է, որ հատկապես ռազմարդյունաբերության ոլորտում Բրյուսելն ունի Անկարայի կարիքը։

Նշվել է, որ Թուրքիայի ընդլայնվող կարողություններն ավելի մեծ ուշադրություն են գրավում Եվրոպայի կողմից, քան երբևէ: Շեշտվել է, որ Անկարան ավելի հստակ դիրքորոշում ունի, քան փոփոխական դիրքորոշում ունեցող Վաշինգտոնը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031