Բաժիններ՝

«Nissan»-ի վարորդին «նվաստացնել» ցանկացող երիտասարդը զինծառայությունից ազատված է

Շուրջ կես ամիս առաջ խոշոր ավտովթարի պատճառ դարձած 19-ամյա Վարդան Մարկոսյանն ազատված է պարտադիր զինվորական ծառայությունից։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Պաշտպանության նախարարությունից։

«Վարդան Մարկոսյանն օրենքով սահմանված հիմքով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից»,- հայտնել են պաշտպանական գերատեսչությունից՝ չմանրամասնելով, թե քաղաքացին կոնկրետ ինչ հիմքով է ազատվել ծառայությունից։

Ուշագրավ է, որ ՊՆ-ն մի շարք դեպքերում որոշակի մանրամասներ է հայտնել քաղաքացիների չծառայելու հիմքերի վերաբերյալ, մասնավորապես, եթե խնդիրը եղել է առողջական, ապա դա նշվել է, գաղտնի պահելով միայն առողջական խնդրի բնույթը։ Վարդան Մարկոսյանի՝ բանակում ծառայել-չծառայելու հարցը հանրության շրջանում լայն քննարկման թեմա դարձավ այն բանից հետո, երբ հրապարակվեց նրա մասնակցությամբ մի տեսանյութ, որտեղ 19-ամյա երիտասարդը լկտի պահելաձևով վթարի է ենթարկվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031