Այն գումարները, որոնք նախատեսված էին ՀՕՊ համակարգի համար, այդ գումարներով գնվել են ՍՈւ-եր՝ մոտ 120 միլիոն դոլարի. Ռոբերտ Քոչարյան

Այսօր Իջևանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարաեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Մի խայտառակություն է, որի համար ոչ մեկ պատասխան չտվեց։ Եթե գնվեին ՀՕՊ համակարգերը, հաստատ, 100 տոկոս վստահությամբ ասում եմ՝ «Բայրաքթարների» հարցը կլուծեին և պատերազմը լրիվ այլ կերպ կավարտվեր։ Մենք այդ պատերազմում պարտվել ենք անօդաչու թռչող սարքերին»»,- ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ թեպետ բոլորս խաղաղության ենք ձգտում, բայց այսօր էլ գնվում են զենքեր, որոնք չենք կարողանալու օգտագործել անհրաժեշտության դեպքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031