Սեյրան Օհանյանը կնշանակվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար. Interfax
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
«Մոտ ժամանակներս Օհանյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից: Նա կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնել էր, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, և նոր գլխավոր քարտուղար է դառնալու Հայաստանի ներկայացուցիչը:
«Իմ իրավահաջորդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կդառնա Հայաստանի ներկայացուցիչը, իսկ թե կոնկրետ ով՝ հիմա չեմ կարող ասել: Նրա անունը կհայտարարվի հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որն անցկացվելու է նախագահների մակարդակով»,- հայտարարել է Բորդյուժան: