«Հարգարժան նախկին վարչապետն իր հոր տանից չի բերել կառավարությունը». Էդուարդ Շարմազանով

«Հովիկ Աբրահամյանը մեղմել է ռիսկերը և քաղաքական համերաշխություն է բերել: Հարգարժան նախկին վարչապետն իր հոր տանից չի բերել կառավարությունը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ դա ՀՀԿ ձևավորած կառավարությունն է, որը պատասխանատու է թե՛ լավի, թե՛ վատի համար:

Հարցին՝ Մարտի 1-ի հարցով որևէ ՀՀԿ-ական  նստե՞լ է, Է.Շարմազանովը հակադարձեց, թե պատասխանատուն և մեղավորը տարբեր բաներ են:

«ՀՀԿ-ն հավանություն է տվել Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում, այսօր Սերժ Սարգսյանը նրան նշանակել է, և անկախ նրանից՝ ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանություն, պետք է քայլեր ձեռնարկենք, օժանդակենք նոր կառավարությանը: Կարեն Կարապետյանի կաբինետի հաջողությունը նշանակում է Հայաստանի Հանրապեության հաջողություն»,- ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հետագա գործունեությանը՝ Է.Շարմազանովը նշեց, որ նա շատ մեծ անելիքներ ունի. «Մենք նույն թիմակիցներն ենք»:

Տեսանյութեր

Լրահոս