Բաժիններ՝

1 շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է 415 ոչ սթափ վարորդ

Հոկտեմբերի 6-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5310 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 159 ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 198 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 214 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 1139, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 11, վարելու ընթացքում ծխելու՝ 579, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 367, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 265 և 1779 այլ իրավախախտում։

127 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 212-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 99-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 78-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 70 անձ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031