Բաժիններ՝

Ո՞վ է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը, որն ինքնուրույն է վաստակել իր կարողությունը

27 տարեկանում Շեյն Քոփլանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը, որն ինքնուրույն է վաստակել իր կարողությունը․ գրում է Forbes ամսագիրը։

Նրա մոտ 11% բաժնեմասը Polymarket-ում՝ բլոկչեյն տեխնոլոգիայով աշխատող կանխատեսումների հարթակում, այժմ գնահատվում է առնվազն 1 միլիարդ դոլար։ Քոփլանը հարթակը հիմնադրել է 2020 թվականին։

Նշվում է, որ Նյու Յորքի ֆոնդային բորսայի մայր ընկերությունը՝ Intercontinental Exchange-ը, գնել է Polymarket ընկերության 20%-ը 2 միլիարդ դոլարով։ Արդյունքում ընկերությունն այժմ գնահատվում է 9 միլիարդ դոլար։

Polymarket-ը տարվա սկզբին գնահատվում էր ընդամենը 1.2 միլիարդ դոլար։ Այժմ այն աննկատելիորեն դարձել է կրիպտոարժույթի ոլորտում ամենաարագ զարգացող ստարտափը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս